Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսը վերադառնում է Մադրիդ: Վաղը ակումբը նրան հարգանքի տուրք է մատուցելու: Դրան ընդառաջ Ռաուլը խոսել է լրագրողների հետ` անդրադառնալով Քրիշտիանու Ռոնալդուին ու Իկեր Կասիլյասին:
«Իկերը շատ լավ տեսք ունի: Նա մեծ պրոֆեսիոնալ է: Նա շարունակում է քրտնաջան աշխատել, որպեսզի կարողանա օգնել թիմին:
Ինչ վերաբերվում է Քրիշտիանու Ռոնալդուին, ապա այս տղան չի հոգնում հաղթելուց ու ամեն խաղում բոլոր ուժերը թողնում է դաշտում: Ես ցանկանում եմ, որ նա երկար տարիներ մնա «Ռեալ»-ում»,- նշել է Ռաուլը:









































