Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական պարահանդեսը

Լոս Անջելեսում կայացել է Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի հոբելյանական` 60-րդ պարահանդեսը, որը կազմակերպվում է նվագախմբի միջազգային հանձնախմբի ուժերով:

Այդ հանձնախմբում ընդգրկված են երաժշտասեր հասարակության ներկայացուցիչներ և Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների կանայք:

Այս անգամ Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի պարահանդեսն անցկացվել է ՀՀ հովանու ներքո և նվիրվել ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին` Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ, Los Angeles Times թերթի տեղեկատվական հովանավորությամբ և Արմավիա ընկերության աջակցությամբ:

Պարահանդեսի ընթացքում ներկայացվել է հայկական դասական երաժշտություն` Ա. Խաչատրյանի, Տ. Չուխաջյանի, Ա. Տիգրանյանի ստեղծագործություններից, հայկական ազգային պարարվեստ` Վարդան և Սիրանույշ Գևորգյաններ պարային ստուդիայի սաների կողմից և հայկական ժամանակակից ջազային երաժշտություն` Արտո Թունջբոյաջյանի կատարմամբ:

Ցուցադրվել է Հայաստանի մշակութային, պատմական կոթողներն ու տուրիստական վայրերը ներկայացնող ֆիլմ:

Հատուկ պարահանդեսին մասնակցելու նպատակով Լոս Անջելես է ժամանել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի բարիտոն Վլադիմիր Չեռնովը, որը կատարել է Յան Քրուզի «4 նոկտյուրնը»` գրված Մ. Մեծարենցի, Վ, Տերյանի և Գ. Մահարու ստեղծագործությունների հիման վրա:

«Հպարտ ենք ներկայացված լինել այս իրապես բարձրաճաշակ երեկոյին, որը բազմամշակութային քաղաքի խոշորագույն իրադարձություններից մեկն է: «Հավերժության մեղեդի» խորագիրը, որով այսօր ներկայացված է հայկական երաժշտությունը, արտացոլում է մեր ինքնությունն ու հազարամյա մշակույթը: Հուսով ենք` պարահանդեսը լոսանջելեսցիներին հնարավորություն կընձեռի առավել լավ ճանաչել Հայաստանն ու հայ մշակույթը»,-նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված պարահանդեսը ողջունել է նաև Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկի ղեկավար` աշխարհահռչակ Գուստավո Դուդամելը: Նա ընդգծել է, որ խոշորագույն մշակութային միջոցառման հասույթը կուղղվի կրթական ծրագրերի իրականացմանը:

Պարահանդեսին մասնակցել են ավելի քան 400 երաժշտասերներ, այդ թվում` տասնյակ երկրների դիվանագետներ:

Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ նվագախմբի պարահանդեսի ընթացքում հայտարարվել է Լոս Անջելեսում ՀՀ անկախության 20 ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում