Saturday, 16 01 2021
Saturday, 16 01 2021
11:45
Եվրահանձնաժողովը զեկուցել է Եվրոպայում COVID-19- ի իրավիճակի վատթարացման մասին
Արագածի տարածաշրջանում բուք է, տեսանելիությունը՝ 20 մետր
11:15
Մերկելը COVID-19 համավարակն ամենալուրջ մարտահրավերն է անվանել իր ղեկավարման ընթացքում
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 263 նոր դեպք, 13 մահ
10:45
Աղջիկը վրեժ է լուծել դավաճանության համար՝ տղայի բնակարանը փայլերով ներկելով
Մարդկանց պետք է անվտանգության նոր տեսլական ներկայացվի, որը կփարատի իրենց անհանգստությունները
ԼՂ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 100 ռուս խաղաղապահ
Ապաշրջափակման շուրջ ոգևորվածությունն անտեղի է. Կարճաժամկետ կտրվածքով դա անիրատեսական է
10:08
Իսպանիայում COVID-19 հիվանդացության աճի հակառեկորդ է գրանցվել
Մենք ԱՀԿ կանխատեսումներից էլ շուտ կարող ենք ունենալ կոլեկտիվ իմունիտետ. Արարատ Մկրտչյան
Պոպուլիստական թեմաների պակաս չկա. Ինչ է հանձնարարել Փաշինյանը. «Փաստ»
Մարտուն Գրիգորյանը՝ Շիրակի մարզպե՞տ. «Դրանով մենք մեզ վրա հերթական անգամ «բոչկա» ենք գլորելու». «Փաստ»
Ինչու Արթուր Ղազինյանը մոռացավ իր պայքարի մասին. Ինչ է նա խոսել գլխավոր դատախազի հետ. «Ժողովուրդ»
Արցախը Դոնբաս չէ. Արցախում գրանցվածներին ՌԴ քաղաքացիություն տալը իրատեսական չէ. «Ժամանակ»
Դրամը շարունակում է արժեզրկվել. Ինչով է դա պայմանավորված. «Ժողովուրդ»
Ինչ է սպասվում կիրակի Ռուսաստանում. անսպասելի որոշում
Հրաժարական՝ հանրային ճնշման տակ. Ինչու տեղի տվեց Շիրակի մարզպետը. «Ժամանակ»
Հայկ Մարությանի և իշխանությունների հարաբերությունները լարվել են. նա «կարևոր գործերով» կրկին արձակուրդում է. «Ժողովուրդ»
Հանրահավաքային պայքարը՝ անորոշության մեջ. ընդդիմությունը անիմաստ է համարում դա. «Ժամանակ»
Ուշագրավ որոշում. «Իմ քայլի» պատգամավորները զե՞նք կունենան. «Ժողովուրդ»
Ով կփոխարինի Նաիրա Զոհրաբյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում. «Ժամանակ»
08:30
Թրամփը կհեռանա Վաշինգտոնից Բայդենի երդմնակալությունից առաջ՝ առավոտյան․ Reuters
08:15
Կապիտոլիումի գրոհի մասնակիցները պատրաստվում էին սպանել կոնգրեսականների․ ԱՄՆ դատախազություն
01:00
Մոտ 100 քրեական գործ է հարուցվել Կապիտոլիումի գրավման փաստով
00:45
ԱՀԿ-ն չի բացառել ճանապարհորդությունների համար իմունային անձնագրերի ներդրումը
00:35
Պաղեստինում 15 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվեն համընդհանուր ընտրություններ
Գնահատման այսպիսի սանդղակով ու բառաֆոնդով շատ «հեռու» կգնաք…
Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի վիրավորական ձևակերպումների օգտագործումը․ Արման Թաթոյան
Դատապարտելի է ՀՀ քաղաքացիներին ուղղված բռնության սպառնալիքներով ու ահաբեկելու դիրքերից խոսելու կամ պահանջներ ներկայացնելու որևէ փորձ․ ՄԻՊ
Վստահ եմ՝ 16 ուժերի մեջ գեթ մեկ ողջամիտ գործիչ կգտնվի, ով այս իդիոտի փոխարեն ներողություն կխնդրի գյումրեցիներից

Եգիպտոսը օգտագործում է Ցեղասպանության ճանաչումը որպես փորձաքար՝ Թուրքիային զգուշացնելու համար

Եգիպտոսում «Արաբական գարունը» վերածվել է դժոխային ամռան՝ անթիվ ու անհամար զոհերով:

Այն բանից հետո, երբ եգիպտական բանակը տապալեց նախագահ Մուհամեդ Մուրսիին, մի հատուկ օտար ղեկավար կա, որ ամենաբարձր ճչում է՝ պահանջելով նրա անհապաղ վերադարձը: Այդ վիճահարույց ղեկավարը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է՝ իր իսլամիստ ընկերոջ՝ Մուրսիի և «Մուսուլման եղբայրների» սերտ կողմնակիցը:

Եգիպտոսի նոր ղեկավարները, որոնք վայելում են բնակչության ստվար զանգվածների աջակցությունը, ցասման մեջ ընկան հատկապես այն բանից հետո, երբ Էրդողանը խստորեն քննադատեց նախագահ Մուրսիի տապալումն ու «Մուսուլման եղբայրներ» շարժման հարյուրավոր ցուցարարների սպանությունը: Թուրքիայի վարչապետը չափազանց կոշտ լեզվով դատապարտեց Եգիպտոսի զինվորականությանը՝ «իր զինվորներով, ոստիկաններով և ծանր հրետանու միջոցով ջարդեր իրականացնելու» համար: Հեգնական է, որ Էրդողանը «համր սատանա» անվանեց բոլոր նրանց, որոնք լուռ են մնում անարդարության դեմ:

Կասկածից վեր է, որ այն, ինչ կատարվում է Եգիպտոսում, մարդկային ողբերգություն է և օրեցօր դառնում է ավելի ծանրակշիռ: Չնայած ոչ մեկը չի կարող անտարբեր մնալ քաղաքացիների սպանությունների և խեղումների հանդեպ, այնուամենայնիվ Թուրքիայի վարչապետը վերջին մարդն է երկրագնդի վրա, ով պիտի նման հավակնոտ վերաբերմունք դրսևորեր: Յուրաքանչյուր ոք, ում ձեռքերն արյունոտ են, իրավունք չունի ուրիշին պախարակել: Կարիք չկա վերադառնալ պատմության գիրկը և հիշել Էրդողանի նախահայրերի իրականացրած ցեղասպանությունները հայերի, հույների և ասորիների դեմ: Միայն մի քանի ամիս առաջ Թուրքիայի վարչապետի սեփական ձեռքերը թաթախված էին արյան մեջ, երբ նա հպարտորեն հայտարարում էր, որ հրամայել է ոստիկանությանը կրակ բացել անզեն ցուցարարների վրա Ստամբուլում՝ սպանելով հինգ, կուրացնելով տասնմեկ և վիրավորելով ութ հազար մարդու: Հետևաբար, Էրդողանը զրկվել է բարոյական բոլոր իրավունքներից որևէ մեկին դաս տալու ժողովրդավարության և քաղաքացիական իրավունքների վերաբերյալ:

Եգիպտոսի ներքին գործերին Էրդողանի հաճախակի միջամտությունը և նախագահ Մուրսիի ու «Մուսուլման եղբայրների» նրա հետևողական աջակցությունն այն աստիճանի ատելություն հրահրեցին երկու երկրների միջև, որ Եգիպտոսն ու Թուրքիան հետ կանչեցին իրենց դեսպաններին՝ էլ ավելի վատթարացնելով իրենց դիվանագիտական հարաբերությունները: Լարվածության սրումը վտանգի տակ է դրել 2 միլիարդ դոլար արժողությամբ թուրքական ներդրումները Եգիպտոսում և սառեցրել 300 թուրք գործարարների գործունեությունն այդ երկրում:

Ինչպիսի~ փոփոխություն մեկ տարվա ընթացքում… 2012 թվականի մայիսին, երբ Եգիպտոսում էի դասախասություններ կարդալու համար, տեղական թերթերից մեկը հրաժարվեց հրապարակել իմ հարցազրույցի այն հատվածը, որն առնչվում էր Հայոց ցեղասպանությանը: Ինձ տեղեկացրեցին, որ հաշվի առնելով իսլամական երկու երկրների միջև գոյություն ունեցող սերտ հարաբերությունները, անհնարին կլինի որևէ բան տպագրել ընդդեմ Թուրքիայի:

Հետաքրքիր է, որ նախագահ Մուրսիին իշխանությունից դուրս շպրտելուց հետո, մի շարք հոդվածներ հայտնվեցին տասնյակ եգիպտական թերթերում՝ մանրամասն ներկայացնելով Հայոց ցեղասպանության պատմությունը, պահանջելով, որ Թուրքիան փոխհատուցում վճարի վերապրողներին և կոչ անելով Էրդողանին ճանաչել իր երկրի քրեական անցյալը:

Ի լրումն այս ամենի՝ օգոստոսի 17-ին Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը մի անակնկալ պատգամ տեղադրեց «Թվիթերում»՝ հայտարարելով, որ իր երկրի «ՄԱԿ-ի ներկայացուցիչը վաղը ստորագրելու է միջազգային փաստաթուղթ հայկական ջարդերի ճանաչման մասին, որոնք իրականացվել են թուրքական բանակի կողմից և որոնց հետևանքով մեկ միլիոն մարդ է սպանվել»:

Թեպետ եգիպտական և թուրքական թերթերը լայնորեն հաղորդում են Եգիպտոսի նախագահին վերագրվող թվիթերյան այս հաղորդագրության մասին, մեզ չհաջողվեց ինքնուրույն հաստատել դրա իսկությունը: Սակայն ակնհայտ է, որ Եգիպտոսի ներկայիս կառավարությունն ու մամուլը մտադիր են Հայոց ցեղասպանությունը օգտագործել որպես միջոց հակադարձելու Էրդողանին՝ իրենց ներքին գործերում կոպիտ միջամտության համար:

Հասկանալի է, որ հայերի մեծ մասը դժգոհ կլինի, որ իրենց նախնիների սպանդը քաղաքական շահարկման առարկա է դառնում երկու երկրների միջև: Սակայն, ցավոք, ինչպես միշտ, սա ևս քաղաքականություն է: Եթե Եգիպտոսի նոր ղեկավարությանը ձեռնտու լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դա կլինի ողջունելի քայլ: Ավելի լավ է Ցեղասպանությունը ճանաչել մղվելով որևէ քաղաքական դրդապատճառից, քան չճանաչել՝ սխալ պատճառներով: Ի վերջո, չի կարելի ակնկալել, որ Եգիպտոսի կառավարությունը այս հարցի վերաբերյալ որևէ դիրքորոշում կունենա, եթե այն հակասի իր ազգային շահերին: Այս առումով, Եգիպտոսը չի տարբերվում այլ երկրներից, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, որոնք Հայոց ցեղասպանության ճանաչումը որպես Դամոկլյան սուր պարբերաբար ճոճում են Թուրքիայի ղեկավարների գլխին:
Հայոց ցեղասպանության ճանաչման վերջնական որոշումը կախված է այն բանից, թե Կահիրեն ինչ զիջումներ է ակնկալում Անկարայից: Եթե Եգիպտոսը՝ ամենաբազմամարդ արաբական երկիրը, ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ապա այն ջախջախիչ հարված կհասցնի թուրքական կառավարության խելահեղ ջանքերին՝ հակազդելու 2015 թվականին աշխարհով մեկ Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հեղինակներ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ՆՎԵՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԳՈՀԱՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Արթուր Աղաբեկյան
Արթուր Աղաբեկյան
Ժիրայր Ոսկանյան
Ժիրայր Ոսկանյան
Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում