Հունվարի 21-ին ողջ աշխարհում նշվում է ամենաարտասովոր տոներից մեկը՝ Գրկախառնությունների միջազգային օրը։ Այն սահմանվել է 1986 թվականին, ԱՄՆ-ում, և արագորեն տարածվել ողջ աշխարհով մեկ։ Տոնի ավանդույթի համաձան՝ այսօր կարելի է ամուր գրկախառնվել նաև անծանոթների հետ։
Չնայած տոնի՝ երիտասարդ լինելուն, դժվար է գտնել նրա հեղինակին։ Հայտնի չէ նաև, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունվարի 21-ը։ Ենթադրվում է, որ տոնի նախաձեռնող են հանդիսանում ուսանողները, որոնք վերջին տարիներին հունվարի 21-ին տարբեր ֆլեշմոբեր են անցկացնում՝ նվիրված այդ տոնին։
Ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգեկան ջերմությամբ, ձեռք բերում ապահովության զգացում։