ԵՄ դատախազները, որոնք ներկայացնում են այդ կազմակերպության Eulex առաքելությունը Կոսովոյում, մեղադրանք են առաջադրել 7 հոգու, այդ թվում` բժիշկների և առողջապահության ոլորտի պաշտոնյաների, որոնց անունները կհրապարակվեն այս ամսվա վերջում: Այդ անձինք, ըստ BBC-ի, մեղադրվում են մարդկային երիկամների թրաֆիքինգ իրականացնելու, ինչպես նաև կազմակերպված հանցավորության, բժշկական գործունեության անօրինական ծավալման ու պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ:
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել նաև Իսրայելի և Թուրքիայի մեկական քաղաքացու նկատմամբ:
Հայցը, որը հանգուցալուծումն է 2008-ին սկիզբ առած հետաքննության, մայրաքաղաք Պրիշտինայում ներկայացվել է անցած ամիս: Կասկածյալներից մեկը ներկայացվում է որպես Առողջապահության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:
Հանցախմբի զոհերը այլ երկրների մոտ 20 քաղաքացիներ են, որոնց բերել են Կոսովո օրգանները փոխարկելու նպատակով` խոստանալով վաճրել 14 հազար եվրո գումար: Ընդ որում, ներփոխարկվողներից պահանջել են 80-100 հազար եվրո: Դոնորները եկել են Մոլդովայից, Ղազախստանից, Ռուսաստանից ու Թուրքիայից և ապրել Կոսովոյում ծայրահեղ աղքատության պայմաններում:
Վերոհիշյալ Թուրքիայի քաղաքացին եղել է այն բժիշկը, ով օգնել է խմբավորման ղեկավարին փոխարկել օրգանները Պրիշտինայի մասնավոր կլինիկաներից մեկում, իսկ իսրայելցին գտել, հավաքագրել և տեղափոխել է պոտենցիալ զոհերին: