Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հաղորդում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Տ. Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագրի հիման վրա:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով՝ Արթուր Ղևոնդյան: