Ամերիկացի միլիարդատեր ներդրող Ուիլբուր Ռոսսը պատրաստ է ԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնը ստանձնելու դեպքում վաճառել ներդրումային բիզնեսի իր մասնաբժինը, որպեսզի խուսափի պետական և բիզնես շահերի բախումից, հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն՝ Ռոսսը համաձայնվել է վաճառել Invesco Ltd ընկերության իր մասնաբաժինը (50 մլն ԱՄՆ դոլար), որը ղեկավարում է նրա հիմնադրամը։ Բացի այդ նա պատրաստակամություն է հայտնել վաճառել իր մյուս ակտիվները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 209 միլիոն դոլար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ռոսսի թեկնածություն առևրի նախարարի պաշտոնի համար։