Գերմանական ֆուտբոլի ամենավառ անհատներից մեկը` Գյունտեր Նետցերը սուր քննադատության է ենթարկել Գերմանիայի հավաքականի խաղը` Պարագվայի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպումից հետո:
Յոահիմ Լյովի սաները ոչ-ոքի խաղացին` բաց թողնելով 3 գոլ:
«Գերմանիայի հավաքականին բարձրակարգ պաշտպաններ են հարկավոր: Այն թիմը, որը կենտրոնանում է միայն հարձակման գծում գործողություններ ծավալելու վրա, չի կարող Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության հաղթող դառնալ: Այդ պատճառով մենք պետք է հզորացնենք մեր թիմի խաղը նաև պաշտպանության գծում»,- ասել է Նետցերը:









































