«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ է նշանակվել Հայկ Քոչինյանը:
Նշենք, որ նա նախկինում զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Հսկողության և վերլուծության բաժնի պետի պաշտոնը:
Օրերս ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի զարմուհին՝ Արևիկ Հովսեփյանը:










































