Tuesday, 09 06 2026
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Գենդերային օրենքի» ընդունման մեջ Ադիբեկյանը վտանգ չի տեսնում

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքում, որն առավել հայտնի է «գենդերային օրենք» անունով, բոլոր բացատրությունները վերցված են Վիքիպեդիայից: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը՝ միաժամանակ նկատելով, որ այս օրենքն անիմաստ է և վտանգավոր: «Մենք դուրս ենք գալիս բնապատմական պրոցեսից, դառնում պատմական նոր մուտանտ: Սակայն մեր լեզուն միասեռ է, մենք ավանդապաշտ ենք, մեզանում գենդեր չկա. գենդերը պահանջում է հավասարություն ամենուրեք: Մենք արական մշակույթ ենք»,- ասաց նա:

Ադիբեկյանի խոսքերով՝ կինն ունի շրջանակ, որտեղ միայն ինքն է որոշում կայացնում, տղամարդն էլ իր շրջանակն ունի: Օրենքի խնդիրն է՝ անկախ սեռից, եթե անձն ուզում է գրավել այսինչ տարածքը, պետք է գնա և գրավի: Օրենքի ընդունման մեջ Ադիբեկյանը վտանգ չի տեսնում՝ նկատելով, որ եթե մենք լինեինք օրինապաշտ, օրենքներով կարող էինք շատ բան փոխել, բայց մեր պարագայում մտահոգվելու կարիք չկա:

«Ընտանիքը պետք է դիտել կենսաբանական՝ տղամարդու և կնոջ կապ: Երկու համասեռամոլ կարող են ստեղծել ոչ թե ընտանիք, այլ զույգ: Այս պարագայում երեխա որդեգրելը պետք է բացառել: Եթե մայրը դառնում է համասեռամոլ, նրանից երեխային պետք է վերցնել, տանել մանկատուն»,- նշեց նա: Ադիբեկյանը թեև հասկանում է այն մարդկանց, ովքեր ունեն բնածին արատներ, բայց կարծում է, որ նրանք «պետք է իրենց տարածքներում ապրեն և ընդհանուր ջուրը չպղտորեն»:

«Բարեփոխում» ՀԿ-ի նախագահ, ընտանիքի, երեխաների և գենդերային հարցերով նախկին սոցապ փոխնախարար Կարինե Հակոբյանը նշեց, որ գենդերային քաղաքականության խնդիրն անկախության առաջին տարիներից ձևավորվեց և խնդրին լուծում տրվեց: Այն միշտ եղել է օրակարգում: Հակոբյանը գտնում է, որ Հայաստանում չէր խանգարի նման օրենքների գոյությունը, բայց ցավով նշում, որ տարիների ընթացքում ամեն ինչ ենթարկվում է փոփոխությունների, «գենդեր» ձևակերպումը փոխվել է, այն կորցրել է ինքնությունը՝ դառնալով վտանգավոր: «Խնդիրը պետք է դիտարկել համաշխարհայնության և ծայրահեղականության համատեքստում: Ողջ խոսակցությունը սկսվել է ձեռքբերովի բառից, որը զուտ բառ չէ, երևույթ է: Կնոջ և տղամարդու առողջ հարաբերությունների շնորհիվ է, որ ազգը վերարտադրվում է: Ներկայում օրենքներ մշակելիս անտեսված է երեխայի անվտանգությունը. այսպիսով նրանց համար ստեղծվում է էլ ավելի վտանգավոր միջավայր»,- ասաց նա: Հակոբյանը նշեց, որ անընդհատ հղում է արվում միջազգային օրենքներին, իսկ դրանց ուղղվածությունը հայտնի է բոլորին, մինչդեռ պետք է հղում արվի միայն նրանց, որոնք վավերացված են:

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» օրենքում ներմուծվում է «գենդեր» հասկացությունը, որը սահմանվում է «տարբեր սեռի անձանց` ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում