Goal.com-ի հաղորդմամբ` Կամերունի հավաքականի և Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Սամուել Էտոոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կերկրպագի «Բարսելոնա»-ին:
«Ես միանշանակ ցանկանում եմ, որ հաղթի «Բարսելոնա»-ն: Սակայն շատ բարդ է կանխատեսել, թե ինչպես կընթանա հանդիպումը: 2009 թ. Եզրափակչի համեմատ երկու ակումբներն էլ ավելի են ուժեղացել: Հուսով եմ` մեզ գեղեցիկ հանդիպում է սպասվում»,- ասել է Էտոոն:
Հիշեցնենք, որ երկու տարի առաջ կայացած եզրափակիչում Էտոոն «Բարսելոնա»-ի կազմում դարձել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասը խփած առաջին գոլի հեղինակը:









































