Ինչպես հաղորդում է ТСН գործակալությունը, Ալլա Պուգաչովան սեղանի տարբեր խաղերում Մաքսիմ Գալկինին պարտվել է մոտ 3.6 միլիոն ռուբլի: Պուգաչովան, որը մոլախաղերի մեծ սիրահար է, ստիպված է եղել հրաժարվել դրանցից, քանի որ Ռուսաստանի գրեթե ողջ տարածքում դրանք արգելվել են:
Սակայն հիմա նա այդ բացը լրացնում է հայտնի հաղորդավար և Պուգաչովայի «թիվ մեկ ֆավորիտի» համբավ ունեցող Մաքսիմ Գալկինի հետ սեղանի խաղեր` «Մոնոպոլիա», «Ծովային մարտ» և «Էրուդիտ» և այլն խաղալով, որոնք, փաստորեն, երգչուհու համար ավելի կործանարար են դարձել, քան կազինոների մոլախաղերը: