Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է, որ երկրում մտադիր է համազգային քննարկում իրականացնել՝ տպագիր տարբերակով ԶԼՄ-ներից հրաժարվելու վերաբերյալ հարցը քննարկելու համար: Դա արվում է ծառերը պահպանելու նպատակով:
Կորեայի՝ այս քայլին գնալու պատճառը քննադատությունն է, որն իրենց թույլ են տվել մամուլի մի քանի ներկայացուցիչներ՝ Էկվադորի իշխանությունների՝ Յասունի ազգային արգելոցի այգու գոտում նավթի արդյունահանումը թույլատրելու առնչությամբ, հաղորդում է Ria Novosti-ն:










































