ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի կարողանա կրկնապատկել ամերիկյան արտահանումը 2015-ին: Այս մասին նա խոստացել էր 5 տարի առաջ:
Financial Times թերթը հայտնում է, որ 2000 թ. ԱՄՆ-ն ամսական արտահանում էր 143 մլրդ դոլարի ապրանք և ծառայություններ: Անցյալ հունիս ամսին այդ թիվը 191 մլրդ դոլար էր:
Օբամայի խոստումներն իրականանում են միայն էներգետիկայի ոլորտում: Նման ապրանքները գլխավորել են ԱՄՆ-ից արտահանվող ապրանքների ցուցակը: Նավթի և քարածխի արտասահման մատակարարումները կրկնապատկվել են: 68.3 տոկոսով աճել է նաև չոր նավթի և գազի արտահանումը:











































