Tuesday, 16 04 2024
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը
Բանակը զինվում է նաև տեղական զենքով․ մի քանի նոր զինատեսակներ են փորձարկվել
Գարեջրի և ծխախոտի դիմաց չվճարելու համար ատրճանակը պահել է գանձապահի ուղղությամբ
Բաքվին՝ գովեստներ, Երևանին՝ ժպիտներ․ Տոկաևի այցի չհայտարարված նպատակը
Կարմիր հրապարակի ֆաշիստական պարադում Հայաստանի վարչապետն անելիք չունի
Պատասխան հարված առայժմ չի լինի․ ինչը հետ պահեց Իսրայելին
Հովհաննես Շահինյանը գողության մասին ահազանգել է ոստիկանական բաժին

Մեր խնդիրը Թբիլիսին Եվրոպայի լավագույն մայրաքաղաքներից մեկը դարձնելն է. Սաակաշվիլի

Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պետք է դառնա Եվրոպայի լավագույն մայրաքաղաքներից մեկը.

«Դա մեր առաջնահերթ խնդիրն է: Թբիլիսին, հիրավի, հանդիսանում է աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքներից մեկը: Դրա հետ մեկտեղ, Թբիլիսին պետք է այնպիսի քաղաք դառնա, որը հարմարավետ կլինի բնակության համար:

Հաճախ դժգոհություններ են լսվում, որ ավտոբուսների քանակը կրճատվել է, և մարդիկ ստիպված են լինում երկար կանգնել կանգառներում: Ես ինքս մեծացել եմ այս քաղաքում և լավ հիշում եմ, թե ինչպիսի դժվարությամբ էի տնից հասնում դպրոց: Այսօր մենք Թբիլիսիում ունենք մի քանի անգամ ավելի շատ ավտոբուսներ, քան կոմունիստների ժամանակ էր:

Այսօր մենք Թբիլիսիում ներդրում ենք ժամանակակից տրամվայ, որը չունի ո՛չ Բուդապեշտը, ո՛չ էլ Եվրոպայի որևէ այլ քաղաք: Մենք Թբիլիսի ենք բերում նաև էկոլոգիապես մաքուր այլ տրանսպորտ, ինչպիսն է, ասենք, հեծանիվը, որքան որ դա ոմանց համար կարող է զավեշտալի թվալ:

Թբիլիսիի բոլոր շրջաններում կառուցվում են նոր մարզական կենտրոններ, ընդլայնվում է քաղաքի աշխարհագրությունը: Թբիլիսին նաև երկաթուղային հանգույց է: Բացի այդ, վերջին տարիների ընթացքում առաջին անգամ թարմացվել է մետրոպոլիտենի շինարարությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Տիլբուրգի համալսարանի պրոֆեսոր Յան վան Դայկը հայտարարեց, որ այժմ Թբիլիսին կարող է համարվել աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում