Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը և Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Միխալ Լաբենդուն այսօր Բաքվում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ինչպես հաղորդել Է Ադրբեջանի պաշպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և ընդլայնման հեռանկարների վերաբերյալ: