«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն հերքել է նոր ակումբը լքելու մասին շրջանառվող լուրերը:
Տեղեկությունների համաձայն` կոլումբիացի ֆուտբոլիստը հիասթափված է «Մոնակո»-ից և դժգոհ, որ իր աշխատավարձը կրճատվելու է շուրջ երկու անգամ` հարկային համակարգում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով:
Սակայն 27-ամյա ֆուտբոլիստը, ով «Մոնակո»-ի կազմում անցկացրած երկու հանդիպումներում երկու գոլ է հեղինակել, հայտարարել է, որ երջանիկ է իր ներկայիս ակումբում:









































