Tuesday, 09 06 2026
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է

Վերաքննիչ դատարանի կողմնակալ վերաբերմունքը ՊՆ բարձրաստիճան սպաների հանդեպ

2013 թ. փետրվարի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ էր դիմել Հասմիկ Ղազարյանը, ով հայտնել էր իր և իր դստեր՝ Գոհար Ղազարյանի հանդեպ ՀՀ պաշտպանության նախարարության հանցավոր և անօրինական վերաբերմունքի մասին: Նա տեղեկացնում էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ ապարատի ղեկավար գեներալ-մայոր Ա. Բրուտյանը իր անձնական օգտագործման հեռախոսահամարից զանգահարել էր իրեն և 2012 թ. նոյեմբերի 5-ին հրավիրել էր իր դստերը՝ ՊՆ որոշ պարզաբանումներ ստանալու համար: Պարզաբանումները, ինչպես հետո արդեն հասկանում են մայրն ու դուստրը, կապված էին մինչ այդ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յ. Խաչատուրովին Գ. Ղազարյանի կողմից ուղարկված նամակ- դիմումի հետ: Նամակով Գ. Ղազարյանը փորձել էր օգնություն խնդրել Յ. Խաչատուրովից` ակնկալելով, որ գեներալ- գնդապետը արդարացի լուծում կտա իր հարցին, չնայած նրան, որ նամակագիրը գրում էր Յ. Խաչատուրովի սանիկի՝ Համլետ Քեշիշյանի անօրինական, ապօրինի, դատապարտելի, ոչ մարդկային և բոլոր սահմաններն անցնող  վարքագծի մասին, և խնդրում էր հետևել իր հովանավորյալի գործողություններին ու կանխել այդ սանձարձակությունը: Նամակ-դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ Համլետ Քեշիշյանի և նրա վարքագծի մասին ավելի բովանդակալից պատկերացում կազմելու համար:

 2012 թ. նոյեմբերի 5-ին Հ. Ղազարյանը ուղեկցել է իր դստերը ՊՆ և հեռախոսով նկարահանել է դստեր ՊՆ մուտքն ու անձնագրային ստուգումը, 35-40 րոպե դստերը սպասելուց հետո որոշել է զանգահարել և իմանալ ուշանալու պատճառը, սակայն դուստրը պատասխանել է որ նա կուշանա և որ նրանից որոշ փաստաթղթերի պատճեններն են պահանջում, նրան 10 րոպե անց հրավիրել են առանձնասենյակ, ուր նաև եկել է Գ. Ղազարյանը՝ փոխգնդապետի ուղեկցությամբ: Վերջինս կշտամբել է նրանց օրինազանցության համար, այն է՝ հեռախոսը թաքցնելը, այնինչ Գ. Ղազարյանից, ինչպես տեսագրել է մայրը հեռախոսով, անցագրային կետում ոչ ոք հեռախոս չի պահանջել: Այս ամենից հետո մոր ու աղջկա հեռախոսները մանրակրկիտ զննվել են, որից հետո, պարզելով, որ Գ. Ղազարյանը հեռախոսը չի օգտագործել այլ նպատակներով, սկսել են քննադատել Հ. Ղազարյանին՝ սպառնալով, որ «արձանագրություն կկազմեն և նրա հարցերը կլուծեն»: Այնուհետև, Հ. Ղազարյանին տանելով այլ սենյակ, փոխգնդապետ Ա. Ղուկասյանը և գեներալ-մայոր Ա. Բրուտյանը հարցաքննություն են կազմակերպել: Ա. Բրուտյանը հարցրել է Հ. Ղազարյանին՝ արդյոք նա տղա ունի և Հ. Ղազարյանը, իմանալով, որ մինչ այդ Ա. Բրուտյանը Գ. Ղազարյանին էլ ասել էր թե «այս հարցը արյունով է վերջանալու», հարցրել է «ե°րբ եք մեր տան վրա տանկեր ուղարկելու», որից հետո կազմված արձանագրությունը պատռվել է և, նրանց վերադարձնելով անձնագրերն ու հեռախոսները,  ազատ են արձակել:

 Հասմիկ և Գոհար Ղազարյաններին ՀՀ ՊՆ-ում ապօրինի անազատության մեջ պահելու փաստի առթիվ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թ. մարտի 5-ին հանցագործության մասին հաղորդում է ուղարկվել ՀՀ զինվորական դատախազ Գ. Կոստանյանին, սակայն ուղարկված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է, որից հետո մերժման մասին որոշումը բողոքարկվել է վերադասության կարգով: Մերժում ստանալուց հետո կազմակերպությունը դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ կայացված որոշումը վերացնելու մասին:  Սակայն այս դիմումը ևս մերժել է, որից հետո կազմակերպությունը դիմել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ, բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ընդունել նոր դատական ակտ և գործն ուղարկել նախաքննության:

 ՀՀ վերաքննիչ դատարանում օգոստոսի 15-ին  դատական նիստի ժամանակ դատավորը ցուցաբերել է կողմնակալ վերաբեմունք՝ կայացնելով վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում: Բացի այդ, դատավորին ոչ հարիր պահվածք դրսևորելով, դատավոր  Հ. Տեր- Ադամյանը Գոհար Ղազարյանին հարցրել է, թե ինչու է նա իր անձնական գործը հասցրել ՊՆ մակարդակի, հաշվի չառնելով այն փաստը, որ դատարանում բարձրացվում էր ոչ թե Գ. Ղազարյանի անձնական, այլ նրան ՊՆ-ում ապօրինի անազատության մեջ պահելու խնդիրը:

 Սա վկայում է այն մասին, որ դատավորն ակնհայտ կողմնակալ վարքագիծ է դրսևորում, որի հիմքով Արթուր Սաքունցի կողմից դատավորին ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն, սակայն դատավորը մերժել է այն: Դատական նիստի ընթացքում Արթուր Սաքունցը դատարանին հայտնեց, որ մինչ այդ առաջին ատյանի դատարանը հրաժարվել էր գործի մասին նյութերը տրամադրել: Վերաքննիչ դատարանը ընդունեց Ա. Սաքունցի միջնորդությունը և հայտարարելով 2 ժամյա ընդմիջում՝ տրամադրեց գործի նյութերը: Նյութերի ուսումնասիրությունից հետո պարզ դարձան և Արթուր Սաքունցի կողմից դատարանին  ներկայացվեցին  2 կարևոր հանգամանք. առաջինը այն է, որ գործի նյութերում, անցագրային կետի գրանցամատյանում և ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի իրավաբանական բաժանմունքի պետ Ա. Ղուկասյանի բացատրագրում ժամանակային տվյալները միմյանց չեն համապատասխանում, այն է՝ մի տվյալով Ղազարյանները դուրս են եկել 2030 , իսկ մեկ այլ տվյալով 1820 , մյուս տվյալով՝ 1820 , սակայն, Հասմիկ Ղազարյանը փաստում է, որ նրանք դուրս են եկել միայն ժամը 2300-ի սահմաններում: Այս հանգամանքներին նիստին մասնակցած դատախազը մեկնաբանել է, թե հնարավոր է դա տեխնիկական խնդիր է: Սակայն եթե դա նույնիսկ տեխնիկական խնդիր է, պարզ է դառնում, որ քննիչը չի իրականացրել բազմակողմանի հետաքննություն: Հաջորդ հանգամանքը կայանում է նրանում, որ երբ Գոհար Ղազարայնը անցագրային կետից զանգահարել է մորը, պատասխանել է ոմն սպա և ասել, որ նա  բացատրություն է գրում և հետո կզանգահարի, բացի այդ Գ. Ղազարյանը չի կարողացել դուրս գալ շենքից, քանի որ անձնագիրը իրեն չեն տվել: Այս հանգամանքներն ակնհայտորեն փաստում են, որ Ղազարյանները գտնվել են ապօրինի անազատության մեջ, սակայն, այնուամենայնիվ, վերաքննիչ դատարանի դատավոր Հ. Տեր-Ադամյանը օրինական և հիմնավորված համարեց ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը պատրաստվում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացնել վճռաբեկ բողոք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում