Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ բասկետբոլիստների արդյունավետ ելույթները ԱՄՆ-ում

Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների անդամները շարունակում են իրենց ելույթները ԱՄՆ-ի ուսանողական լիգայում՝ NCAA-ում:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևր» ակումբը 55:53 հաշվով հաղթեց «Նորթ Կարոլինա» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 21 րոպե և վաստակեց 4 միավոր: 16 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

«Իդահո Վենդելս»-ը պարտություն կրեց «Մոնտանա» ակումբից՝ 80:86 հաշվով: Արկադի Մկրտիչյանը (Իդահո Վենդելս) խաղադաշտում անցկացրեց 15 րոպե և վաստակեց 9 միավոր: «Իդահո Վենդելսը» զբաղեցնում է 9-րդ տեղը:

«Կալիֆոռնիա Գոլդեն Բիարս»-ը այս անգամ հաղթեց «Արիզոնա Սթեյթ» ակումբին՝ 81:65 հաշվով: Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Գրիգոր Կուրդօղլյանը («Կալիֆոռնիա Գոլդեն Բիարս») չի մասնակցել հանդիպմանը: 15 խաղից հետո «Կալիֆոռնիա Գոլդեն Բիարս»-ը 8-րդ հորիզոնականում է:

«Գլենդել ՍՍ»-ը հաղթեց «Դեզետ»-ին՝ 85:67 հաշվով: Ջեկ Կարապետյանը (Գլենդել ՍՍ) խաղադաշտում անցկացրեց 26 րոպե և վաստակեց 12 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ստիվեն Էնոչի «Կոնեկտիկուտ» ակումբը 61:70 հաշվով պարտվեց «Մեմֆիս» ակումբին: Ստիվեն Էնոչը խաղադաշտում անցկացրեց 6 րոպե և վաստակեց 4 միավոր: 14 խաղից հետո «Կոնեկտիկուտ» ակումբը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Մեթյու Մադոյանը, պարտվեց «Մաունտ Աիդա» ակումբին՝ 61:75 հաշվով: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 35 րոպե և վաստակեց 15 միավոր:

«Լեյք Ֆորեստ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանը, 76:71 հաշվով առավելության հասավ «Մոնմունտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 2 միավոր:

«Ջոնսոն Ուելս»-ը, որտեղ հանդես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 74:71 հաշվով առավելության հասավ «Սեյնթ Ջոզեֆս» ակումբի նկատմամբ: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 37 րոպե և վաստակեց 18 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 69:68 հաշվով հաղթեց «Նորթ Կարոլինա Ցենտրալ» ակումբին: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 7 միավոր: 17 հանդիպումից հետո «Հորնեթս Դելևր»-ը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեսթ» ակումբը 80:63 հաշվով պարտություն կրեց «Ռիպոն» ակումբից: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 7 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 80:77 հաշվով հաղթեց «Գալաթասարային»: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 34 րոպե և վաստակեց 7 միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում