Իզուր չէինք սպասում Մադոննայի ծննդյան տոնի լուսանկարներին. ինչպես և ենթադրում էինք, երեկոն հիանալի է անցել: Ֆրանսիայի հարավում իր երեխաների, ընկերոջ՝ Բրահիմ Զաիբատի և ընկերների հետ երգչուհին դիմակներով երեկույթ է կազմակերպել: Տոնակատարության թեմա է հայտարարվել 18-րդ դարի ֆրանսիական արքունիքի ոճը:
Հյուրերը շքեղ հագուստներ և կեղծամներ են կրել, իսկ հոբելյարը ներկայացել է թագուհի Մարիա Անտուանետայի կերպարով: Երեկույթը շարունակվել է մինչև լուսաբաց: Զարմանալի չի լինի, եթե ԱՄՆ վերադառնալուց հետո Մադոննան մեկ այլ երեկույթ էլ այնտեղ կազմակերպի:
1. Մադոննան և Բրահիմ Զաիբատը

2. Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը












































