Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները աճել են 0.17%-ով՝ հասնելով մեկ բարելը 52.05 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները աճել են 0.24%-ով և կազմել 55.07դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Նախօրեին Լոնդոնի բորսայում օրվա երկրորդ կեսն աչքի է ընկել Brent տեսակի նավթի կտրուկ գնանկմամբ, որը 2017 թվականին առաջին անգամ նվազել է մեկ բարելի համար 55 դոլարի նշաձողից։