RBC-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի բորսայում օրվա երկրորդ կեսն աչքի է ընկել Brent տեսակի նավթի կտրուկ գնանկմամբ, որը 2017 թվականին առաջին անգամ նվազել է մեկ բարելի համար 55 դոլարի նշաձողից։
Brent-ի գինը վերջին անգամ այդքան կազմել է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին, ինչից հետո այն սկսել էր աճել։ Հունվարի 9-ի առավոտյան Brent-ի մեկ բարելի գինը կազմել է 56.95 դոլար, սակայն օրվա վերջին այն նվազել է մինչև 54.87 դոլարի։
Ներկայումս նվազել է նաև WTI տեսակի նավթի գինը։ Եթե առավոտյան WTI տեսակի նավթի գինը մեկ բարելի համար կազմել է 53.77 դոլար, ապա օրվա վերջի դրությամբ այդ ցուցանիշը արդեն կազմել է 51.93 դոլար։
Նավթի այս գնանկումը կապված է նրա հետ, որ հունվարի 9-ին ԱՄՆ էներգետիկ նախարարությունը հայտարարել է, թե ծրագրում է իր ռազմավարական պաշարներից (Strategic Petroleum Reserve, SRP) վաճառել 375.4 միլիոն դոլարի նավթ, և որ ստացված միջոցներն ուղղվելու են ռազմավարական նավթամբարների ու խողովակաշարերի արդիականացմանը։