Thursday, 25 04 2024
12:27
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում

Լուկաշենկո-Ալիև առևտուրը՝ հայկական շահերի հաշվին. Արցախ այցելած իսրայելցի բլոգերին կարող են արտահանձնել Բաքվին

Հայաստանի դիվանագիտական կորպուսը և միջազգային կառույցներում գործող հայկական պատվիրակությունները պիտի արագ արձագանքեն և բարձրացնեն Մինսկում Բելառուսի իշխանությունների կողմից կալանավորված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հանրապետական» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը:

Հայկական կողմը, պատգամավորի խոսքերով՝ պիտի հասնի նրան, որ Բելառուսը ոչ միայն չարտահանձնի իսրայելցի բլոգերին, իր բնորոշմամբ՝ խիզախ քաղաքացուն, այլև ազատի նրան կալանքից, քանի որ Լապշինը որևէ հանցագործություն չի կատարել: Բլոգերի կալանավորման պատճառը քաղաքական որոշումն է՝ պայմանավորված «ադրբեջանական նավթադոլարների հաշվին ձևավորված Բելառուս-Ադրբեջան սերտ քաղաքական համագործակցությամբ»:

Արցախ այցելելու համար

Իսրայելի քաղաքացիություն ունեցող Ալեքսանդր Լապշինը կալանավորվել է Մինսկում դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի հարցումով: Պատճառը Լապշինի այցելություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն 2011-ին և 2012-ին: Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Լապշինի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» և «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր»:

Այժմ Ալեքսանդր Լապշինին կարող են հանձնել Բաքվի իշխանություններին, որտեղ նրան կարող են դատել: Բլոգերի ընկերուհին՝ Եկատերինան, հունվարի 7-ին գրառում է կատարել LiveJournal-ում՝ նշելով, որ Մինսկի քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանչել են Լապշինին և տեղեկացրել, որ նրան Ադրբեջան արտահանձնելու մասին որոշումն արդեն կայացվել է: Ընդ որում, ուշագրավ է, որ Լապշինի սկանդալային կալանավորումը Մինսկում տեղի ունեցավ Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Ադրբեջան կատարած այցից ընդամենը շաբաթներ անց: Բաքվում «բատկան» հանդիպել էր իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ՝ վերջինիս կողմից պարգևատրվելով Ադրբեջանի բարձրագույն՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով:

Հայաստանը կարո՞ղ է կանխել արտանահձնումը

Շիրակ Թորոսյանի մեկնաբանությամբ՝ Լապշինի արտահանձնումով Ադրբեջանը փորձում է նախադեպ ստեղծել և վախեցնել բոլոր այն օտարերկրացիներին, ովքեր ցանկանում են այցելել Արցախի Հանրապետություն:

«Սա բավական տհաճ կլինի մեզ համար՝ աչք վախեցնելու տեսանկյունից, բայց կարծում եմ՝ արդյունավետ չի լինի այն պարզ պատճառով, որ Արցախ են այցելում հիմնականում և առաջին հերթին՝ պաշտոնական պատվիրակություններ, պաշտոնյաներ, միջազգային կառույցները ներկայացնող պաշտոնյաներ, օրինակ՝ ԵԽԽՎ պատգամավորներ, և նրանք չեն էլ հարցնում Ադրբեջանի կարծիքը և գիտակցաբար գալիս են՝ իմանալով, որ հայտնվելու են Ադրբեջանի «սև ցուցակում», բայց իրենց երկրներում որևէ խնդիր չեն ունենալու: Իսկ Բելառուսի հետ կապված՝ եթե մենք մի օր իմանանք, բելառուսական մի պաշտոնյա, պատգամավոր որոշել է այցելել Արցախ, ապա դա անհավատալի է: Այսինքն՝ զուտ նախադեպ ստեղծելու հանգամանքն է, ուրիշ ոչ մի կերպ սա վնաս չի հասցնելու մեզ»:

Պատգամավորի խոսքերով՝ միջազգային տարբեր կառույցներում գործող Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունները և ընդհանրապես դիվանագիտական կորպուսը պետք է շատ արագ արձագանքեն այս իրադարձությանը և փորձեն կանխել իսրայելցի բլոգերի արտահանձնումը Բաքվին. «Պետք է փորձենք հասնել նրան, որպեսզի Բելառուսը ոչ միայն չարտահանձնի, այլ նաև կալանքից ազատի բլոգերին՝ այդ խիզախ քաղաքացուն, ով որոշել է պարզապես այցելել հակամարտության գոտի և սեփական աչքերով տեսնել, թե այնտեղ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ այստեղ հանցագործություն չկա, և կա քաղաքական որոշում, որը պայմանավորված է ադրբեջանական նավթադոլարների հաշվին ձևավորված Բելառուս-Ադրբեջան սերտ քաղաքական համագործակցությամբ:»

Իսկ Հայաստանը ունի՞ լուրջ լծակներ գործընթացի վրա ազդելու և Լապշինի արտահանձնումը կանխելու համար:

Պատասխանելով հարցին՝ Շիրակ Թորոսյանը նշեց. «Լծակը ակտիվ դիվանագիտությունն է և մամուլը՝ ակտիվ հրապարակումները: Կարծում եմ՝ մենք, որոշակի ակտիվություն այդ ուղղությամբ ցուցաբերելով, մեծ նշանակություն պիտի չտանք սրան, որովհետև դա, մեծ հաշվով, պարսավանքի արժանի քաղաքականություն է, որ իրականացնում է Բելառուսը, և մենք ընդամենը պիտի տեղեկացնենք այդ մասին պետություններին և միջազգային կառույցներին, որը, բնականաբար, կնպաստի, որ Բելառուսի միջազգային հեղինակությունը հարված ստանա, և Բելառուսը հավանաբար կսկսի հաշվարկել՝ իր միջազգային վարկն է այստեղ ավելի կարևոր, թե՞ մնացած շահախնդրությունները: Որոշակի արձագանքի դեպքում նրանք այդ հաշվարկ կանեն»:

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամը հարցը մեկնաբանեց նաև մեկ այլ տեսանկյունից՝ պատասխանելով մեր դիտարկմանը, որ Բելառուսը Հայաստանի անվանական գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում, բայց իրականում նպաստում է Հայաստանի դեմ իրականացվող թշնամական գործողություններին:

«Իհարկե, դա խնդիր է, և մենք բոլորս էլ գիտենք, թե ինչ արժեքների և ինչ շահերի վրա են կառուցված և՛ ՀԱՊԿ-ը և՛ Եվրասիական տնտեսական միությունը, ընդ որում՝ միայն Բելառուսի հետ չէ, որի հետ նման խնդիրներ ունենք: Իմիջիայլոց, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի շրջանակներում ընդգրկված այլ երկրների հետ ևս կարող են լինել նմանատիպ խնդիրներ, բայց այստեղ առաջնայինը մեզ համար այն է, այդ կառույցներին անդամագրվելով՝ մենք հստակ շահեր ենք հետապնդում և պիտի կարողանանք այդ կառույցների հնարավորությունները օգտագործել Հայաստանի բարեկեցության ու անվտանգության համար: Այո, կան այդ խնդիրները, և դրանց ուղղությամբ ծավալուն աշխատանք է տարվում ու պիտի ավելի մեծ աշխատանք տարվի»,- նշեց Շիրակ Թորոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում