Tuesday, 09 06 2026
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

«Բժշկական ոլորտում չկա մի տիրույթ, որտեղ բացի պետական ծախսերից, բժիշկներին հավելյալ գումարներ չտան»

Մեզանում արմատացած սովորույթ է՝ բացի վիրահատության համար սահմանված գումարը, բժիշկներին վճարել նաև հավելյալ գումարներ՝ իրենց գործը լավ կատարելու համար: Սրա հետևանքով շատ հիվանդներ, ովքեր շտապ բժշկական օգնության կարիք ունեն, ստիպված կամ պարտքով գումարներ են վերցնում, կամ դառնում հիվանդության զոհը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

Նա հավաստիացրեց, որ բժշկական ոլորտում չկա մի տիրույթ, որտեղ բացի պետական ծախսերից, բժիշկներին հիվանդի հարազատները հավելյալ գումարներ չտան՝ նշելով, որ վիճակը մի փոքր համակարգված է պոլիկլինիկաներում, որտեղ կան մի քանի բժիշկներ, ովքեր իրենց խղճի առաջ պատասխանատու են և երկար տարիների փորձ ունեն, ուստի գումարներ չեն վերցնում: Սա, ըստ նրա, պայմանավորված է նաև նրանով, որ պոլիկլինիկաները գտնվում են պետության ենթակայության տակ և գումարներ են ստանում, սակայն եթե այստեղ էլ մի փոքր ուսումնասիրություն կատարվի, ապա բազմաթիվ խախտումներ կգտնվեն: Ինչ վերաբերում է մասնավոր հիվանդանոցներին, ապա Բ. Պիպոյանն ասաց, որ այստեղ գործում է այն համակարգը, ինչ բիզնեսում. «Կախված վիրահատության գնից և բարդությունից՝ բժշկին միշտ ավել գումար են տալիս, բայց հավելյալ գումարի միջինացված ինդեքսը գրեթե նույնն է»:

Նա նաև ասաց, որ այս ոլորտում խնդիրը համակարգային է, գոյություն չունի պետական լուրջ վերահսկողություն, «պետության միջամտություն» ասվածը բառեր են, առարկայական չի երևում. «Երբ սպառողը բողոքում է, այդ բողոքը չի ունենում հետևողական շարունակություն, դրա համար էլ մենք դոփում ենք տեղում»:

Բ. Պիպոյանը վերջում հավելեց, որ այժմ ՀԿ-ն այս ոլորտում ուսումնասիրություններ է կատարում, թե ստվերում որքան գումարներ են աշխատում բժիշկները՝ օգտվելով հիվանդների անելանելի վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում