Լոնդոնյան և Նյույորքյան բորսաներում էլեկտրոնային առքուվաճառքի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի փետրվարի ֆյուչերսները նվազել են 0.44%-ով՝ հասնելով մեկ բարելը 53.75 դոլարի:
Իսկ լոնդոնյան ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ֆյուչերսները նվազել են 0.33%-ով եւ կազմել 56.91 դոլար՝ մեկ բարելի դիմաց: