«Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի պաշտպան Ջոն Տերիի հայրը` Թեդ Տերին, ծեծի է ենթարկվել «Տոտնհեմ»-ի երկրպագուների կողմից, որոնք ծանր վնասվածքներ են հասցրել նրան:
Դեպքը տեղի է ունեցել երկաթուղային կայարանում: Մի քանի երիտասարդ հարձակվել են 56-ամյա Տերիի վրա և գլխին ծանր վնասվածքներ հասցրել:
Նշվում է, որ հարձակվողներից մեկը կրել է «Տոտենհեմ» ակումբի վզկապը: Ինքը՝ Թեդը, համոզված է, որ իր վրա հարձակվել են բացառապես ֆուտբոլի պատճառով: