Վրաստանի Ուրեկի նավահանգստում կիրակի առավոտյան հորդառատ անձրևները ջրհեղեղի պատճառ են դարձել: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Ինչպես հայտնում է նավահանգստի անձնակազմը՝ անձրևների պատճառով ափերից դուրս են ելել տեղի փոքրիկ գետակները և լցվել տեղաբնակների հողամասերը, ինչպես նաև շատ տների առաջին հարկերը:
Ջրասույզ են եղել հյուրանոցներն ու առանձնատները, որտեղ հանգստանում են զբոսաշրջիկները:
Ջուրը ոչնչացրել է նաև բերքը, ջրասույզ են եղել ընտանի կենդանիներ՝ մեծ վնաս հասցնելով բնակիչներին:
Նշենք նաև, որ Ուրեկիում է գտնվում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, որն այնտեղ նստավայր ունի:











































