Այսօր՝ օգոստոսի 18-ին, Shamshyan.com-ի խմբագրություն են զանգել մի խումբ քաղաքացիներ, որոնց հարազատներն ու բարեկամները, այդ թվում ծերեր և մանուկներ, ընդհանուր թվով մոտ 50 ուղևորներ օգոստոսի 17-ի առավոյան ժամը 10-ից ավտոբուսի խափանման պատճառով մնացել են Կազբեկի ոլորաններում և մինչ այսօր օգնության են սպասում ` գտնվելով ավտոբուսի մեջ:
Օգոստոսի 16-ին «Նոնա տուր» տուրիստական գործակալությանը պատկանող ավտոբուսը 2 ժամ ուշացումով` երեկոյան ժամը 19-ին դուրս է եկել Երևանից Օրենբուրգ ուղղությամբ:
Ուղևորների վրդովված հարազատները տեղեկացրել են Shamshyan. com-ին այն մասին, որ նրա հարազատները գտնվում են խափանված ավտոբուսում, որտեղից հնարավոր չէ զանգահարել, քանի որ բջջային հեռախոսները լիցքավորելու հնարավորություն չկա:
Մանրամասները՝ shamshyan.com-ում