Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Ասթոն Վիլա»-ից կրած պարտությունը:
«Ցավում եմ, որ հիասթափեցրել եմ մարդկանց, ովքեր սիրում են մեր ակումբը: Ես այստեղ եմ միայն նրանց երջանկացնելու համար, և երբ չեմ կարողանում, ստիպված եմ լինում ներողություն խնդրել: Հուսով եմ՝ կկարողանամ արդարացնել նրանց սպասելիքները հաջորդ խաղում:
Վստահ եմ՝ կարող էինք հաղթանակ տանել «Ասթոն Վիլա»-ի նկատմամբ: Լավ մեկնարկեցինք, սակայն ամեն բան այլ հունով ընթացավ»,- մասնագետի խոսքերը մեջբրում է BBC-ն:
Հիշեցնենք, որ Վենգերի սաները մրցակցին զիջել էին 1:3 հաշվով:









































