Իսլանդիայի Կրիմսվյոհթն հրաբխի պատճառով Եվրոպայում արդեն հետաձգվել է մոտ 500 չվերթ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Փակ են մնում Իռլանդիայի և Շոտլանդիայի օդանավակայանները: «Եվրավերահսկողություն»-ը հայտնել է, որ մոխրի ամպը շարժվում է Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի ուղղությամբ:
Երեքշաբթի երեկոյան ամպը հասել է Գերմանիայի հյուսիս: Կեսգիշերից հետո փակվել են Համբուրգի և Բրեմենի օդանավակայանները: BBC-ի հաղորդմամբ, Գերմանիայի իշխանությունները քննարկում են երկրի ողջ օդային տարածքը փակելու հարցը:
Միաժամանակ մասնագետները նշել են, որ հրաբուխն արդեն այս շաբաթվա վերջին կհանդարտվի:









































