Թուրինջի առաջացման մասին գիտնականների վեճերն ապարդյուն են անցել: Կան բազմաթիվ տարբերակներ, սակայն այդպես էլ ոչ ոք չի կարողանում ասել, թե ինչպես է առաջացել այդ միրգը:
Թուրինջը (գրեյպֆրութ), սակայն, շատ օգտակար հատկություններ ունի: Այն բարելավում է մարսողական համակարգը, նպաստում լեղիի մշակմանը, կանխարգելում աթերոսկլերոզի զարգացումը և դանդաղեցնում ծերացման գործընթացը: Բացի դա, այդ միրգը կարող է կանխարգելել սրտանոթային համակարգի հիվանդությունները, քանի որ դրա բիոմոլեկուլները կարող են օգտագործվել բորբոքումը նվազեցնելու կամ բուժելու նպատակով: Վերջինս էլ սրտանոթային համակարգի հիվանդությունների հիմնական պատճառն է հանդիսանում:
Այս մասին հաղորդում է Raut.ru-ն:











































