Երեկ դատարանը ներկայացրել է Քրիս Բրաունի դատավճիռը՝ ճանապարհատրանսպորտային վթարի հետ կապված, այն է՝ 1000 ժամվա հասարակական աշխատանք: Երաժշտին նույնիսկ առաջարկել են ընտրել գործունեության տեսակը՝ նա կարող է լվանալ փողոցները, մաքրել լողափերը կամ գրաֆիտիները: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հիշեցնենք, որ ռեփերն օրենքի հետ հերթական խնդիրն է ունեցել այս տարվա հունիսի վերջին: Նրան մեղադրել են առանց վարորդական իրավունքների ավտոմեքենա վարելու և վթարի վայրից թաքնվելու մեջ: Մեղադրողների խոսքերով՝ Քրիսը բախվել է այլ մեքենայի հետ, հետո ուղղակի գնացել վթարի վայրից:








































