Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

«Հորիզոն». Մանանա՞, թէ՞ չոր հաց

Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթում այսօր լույս է տեսել Վրէժ-Արմէնի հոդվածը:
Երբ վերջերս հայ լրագրողներու համագումար տեղի կ’ունենար Հայաստանի մէջ, ի Ստեփանակերտ, Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ, այստեղ պատահական կերպով ձեռքս կ’անցնէր մամուլի առաքելութեան մասին յօդուած մը, գրուած գրեթէ 110 տարի առաջ:
Հեղինակը ուրիշ ոչ ոք, քան հայ հրապարակագրութեան տիտաններէն ու հայ նորավէպի իշխան Գրիգոր Զօհրապ:
Գրութիւնը, որ լոյս տեսած է 1901 մայիս 5ին «Մասիս»ի մէջ (ուր լոյս կը տեսնէին Զօհրապի շատ այլ յօդուածները), և որ ես գտայ իր երկերու քառահատոր ժողովածուի (Երեւան, 2001-2004, Ալպերտ Շարուրեանի խմբ.) Գ. հատորին մէջ, կու գայ հաստատելու այն համոզումս, որ հրապարակագիրը նորավիպագրի պէս կը գրէր իր յօդուածներն ալ, ինչպէս յաճախ հրապարակագրի պէս՝ իր նորավէպերը:
Կարճ, հատորի փոքրադիր երեք ու կէս էջերը գրաւած յօդուած մըն է «Մանանա»-ն, որ սեղմ գիծերու մէջ կ’ամփոփէ հեղինակին ակնկալութիւնները լրագրէ մը: Անշուշտ խօսքը կը վերաբերի հայ թերթին, առանց որ յատկապէս նշուի ատիկա, և՝ ԺԹ. դարու վերջաւորութեան ու Ի. դարու սկիզբը Պոլսոյ մէջ հրատարակուող հայ թերթին, սակայն իր դիտումները, անոնցմէ զեղչելով ժամանակին ու տեղւոյն վերաբերող անեկդոտները, այնքան դիպուկ են ու տեղին այսօր ևս, որ կրնան առնչուիլ ոչ միայն հայ մամուլին, այլ ընդհանրապէս լրագրութեան՝ յատկապէս երբ նիւթական շահի հետապնդումը կը դառնայ մամուլի (գրաւոր թէ այլ) գլխաւոր նպատակը:
Ըստ Զօհրապի, հանրութեան մէջ արմատացած նախապաշարում մը կ’ուզէ որ լրագիրը ըլլայ «Ծանրաչափ մը, որ միևնոյն վայրկեանին ամենէն տարանջատ վայրերուն մթնոլորտային վիճակը բացատրէ: Անխօս գործիք մը՝ որ ամենուն պէտքերը ըմբռնէ ու դարմանները ցոյց տայ»: Այլ խօսքով թերթը ամեն ինչ ըլլայ՝ ամեն մարդու համար, «Լրագիրը, […] հարկադրուած է […] հեղուկի մը պէս, ուզուած ձևը մտնել և ըլլալ մանանա-լրագիրը ուսկից ամեն ոք իր սիրած համը կարող ըլլայ առնել»:
Այս վիճակը կը բխի ի հարկէ այն իրողութենէն, որ թերթ մը առաւելագոյն չափով պիտի ծախուի, որպէսզի կարենայ դիմանալ, գոյատևել: Մանաւանդ այսօր, երբ հասոյթի գլխաւոր աղբիւրը վաճառքը չէ, այլ ծանուցումը, իսկ այս վերջինը կախում ունի անկէ, թէ քանի հոգի ձեռք կ’առնէ թերթը:
«Ո՛չ մին – կ’ըսէ Զօհրապ, – հարկ եղած արիութիւնը ունեցած է ի բաց վանելու հանրութեան այս կամքերը ու թօթափելու ընթերցողներուն հաճելի ըլլալու տկարութիւնը որ նիւթական տկարութիւնն է ապաքէն»:
Այսօր, դար մը և աւելի ետք, կը տեսնենք ինչպէս ամենէն մեծ օրաթերթերը կամ շաբաթաթերթերը անգամ յաճախ պարտաւորուած կը զգան իրենց բովանդակութիւնը այնքան «ճոխացնելու», ամեն տեսակի ճաշակի գոհացում տալու համար, որ ոչ գաղափարական կողմնորոշում կը մնայ, ոչ ալ քաղաքական մտածելակերպ:
Արդիւնքը՝ լրագիրը կը կորսնց նէ իր գոյութեան իմաստը, «նախ առանց զգալու և վերջէն՝ գիտակցութեամբ կը դադրի առաջնորդ մը ըլլալէ, խոնարհ հետևորդ մը դառնալու համար: Ինքը՝ որ ուղին պիտի ցոյց տար, հիմա ուրիշներէն կը սպասէ, որ իր հետևելիք ճամբան ցուցնեն: Իրեն յատուկ կամք ու նպատակ չունի, բացի սկսուած գործը աղէկ կամ գէշ շարունակելու ունայն պարծանքէն»:
Իհարկէ, միւս կողմէն մանանա-թերթը քիչ շատ կ’ապահովէ իր նիւթականը. «Ընթերցողը գոհ չէ բոլորովին, որովհետև ընթերցող մը գոհ չի կրնար ըլլալ, բայց դժգոհ ալ չէ, իր ուզած թերթը չէ այս, բայց չուզածն ալ չէ»:
Բայց, մի՞թէ այդ է մամուլի առաքելութիւնը: Պարզապէս գոհացնել ընթերցո՞ղը. «Հասարակութիւնը մանանա մը կ’ուզէ ու մանանա մը կը տրուի իրեն»:
Զօհրապ տարբեր կարծիք ունի. «ամեն ճաշակի պատշաճելու ջանադիր թերթ մը՝ իմ սիրածս չէ», կը հաստատէ ան:
Անուանի գրագէտը կը հաւատայ, որ «ճշմարիտ օրագիր մը չի կրնար հաշտն երևալ ամենուն. անձնուէր բարեկաներ ու ոխերիմ թշնամիներ կ’ունենայ միշտ: Իր բարոյական յաջողութիւնը ասով միայն պիտի չափէի: Պէտք է որ մէկը անարգէր զայն ու միւսը՝ յարգէր: Այն ատեն իր գոյութեան պիտի հաւատայի: Կապոյտ կամ սև` փոյթ չէ, բայց աչքերուն գոյնը կ’ուզէի տեսնել»:
Այսինքն՝ նկարագի՛ր ունենայ, ըսելի՛ք ունենայ մամուլը, ու կարենայ ոչ միայն տեղեկացնել, այլև առաջնորդել, հանրային կարծիք ձևաւորել, և իրաւամբ կ’եզրակացնէ. «Ընթերցողները աւելի պիտի շահէին չոր հաց ուտելով ամեն օր, քան թէ սպասելով այլափոխուող մանանայի մը բազմակերպիկ համեմներուն»:
ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում