Saturday, 20 04 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը

Չիլիի ոդիսականը

Նախօրեին կառավարությունում հյուրընկալվել էր Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով: Վարչապետը Պինոչետի ռազմական դիկտատուրայի կառավարման տարիների նախարարին հրավիրել էր, որպեսզի վերջինս իր հետ «կիսվի այն փորձով, որն առկա է Չիլիում, կենսաթոշակային ռեֆորմի հիմնական գաղափարներով»:

Ի դեպ, Հայաստանում կենսաթոշակային կուտակային նոր համակարգը ներդրվում է ճիշտ այնպես, կարծես մեզ մոտ էլ է ռազմական դիկտատուրա՝ անկախ այն հանգամանքից, որ ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը դեմ են դրան. իշխանությունը որոշել է այն ներդնել՝ ենթադրելով, որ մի 20 տարի գործող ընդդիմադիր ուժերից ոչ մեկը չի գա իշխանության ու չի փոխի այդ համակարգը: Ամենայն հավանականությամբ, Տիգրան Սարգսյանը այս կանխավարկածով է առաջնորդվել Խոսե Պինիերային հրավիրելիս:

Եվ այս տեսակետից մեր վարչապետը Խոսե Պինիերայից սովորելու բան ունի: Բայց թե իրականում Հայաստանի ինչի՞ն է պետք Չիլիի փորձը, և թե ինչո՞ւ է վարչապետի խելքին այս անգամ փչել «կիսվել» Չիլիի և ոչ թե, ասենք, ԱՄՆ-ի կամ արևմտաեվրոպական որևէ երկրի փորձով` դժվար է ասել: Իսկ Չիլիի փորձը էականորեն տարբերվում է եվրոպական փորձից: Կենսաթոշակային համակարգի չիլիական մոդելը չի գործում ո՛չ ԱՄՆ-ում, ո՛չ էլ Արևմտյան Եվրոպայի որևէ զարգացած պետությունում:

Առաջին անգամ մասնավոր կենսաթոշակային համակարգ ներդրվել է Չիլիում 1981թ.-ին` Պինոչետի կառավարման տարիներին: Հետագա` ավելի քան 25 տարիներին Լատինական Ամերիկայի տաս երկրներ ամբողջությամբ կամ մասնակի ներդրեցին այս մոդելը, իսկ ութը պահպանեցին պետական կենսաթոշակային համակարգը՝ իրականացնելով որոշ փոփոխություններ: Լատինական Ամերիկայի երկրների փորձն օգտագործվեց նաև Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում համանման բարեփոխումներ իրականացնելիս: Սակայն հետագայում որոշ երկրներ, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, հրաժարվեցին այս մոդելից կամ էլ զգալիորեն փոխեցին այն:

«Նույնիսկ Չիլիի նախորդ նախագահը ձգտում էր վերացնել այդ համակարգը: Միացյալ Նահանգներում վերջին նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու ՄըկՔեյնի հասցեին ուղղված հիմնական մեղադրանքն այն էր, որ նա ցանկանում էր ներդնել պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգ: Սա լուրջ դեր խաղաց նրա պարտության գործում: ԱՄՆ հասարակությունը մերժեց այդ համակարգը, ինչպես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան ու բազմաթիվ այլ զարգացած երկրներ»,- ասաց Ա.Նռանյանը՝ հավելելով, որ եթե Համաշխարհային բանկի 1994թ. զեկույցում Չիլիի կենսաթոշակային բարեփոխումների փորձը դրական էր գնահատվել, ապա մոտ 10 տարի անց նմանատիպ զեկույցում ՀԲ-ն կեսաթոշակային համակարգի չիլիական մոդելին բացասական գնահատական է տվել:

Ըստ պատգամավորի` մենք այսօր ունենք կենսաթոշակային համակարգի մի մոդել, որի պարագայում թոշակի վճարման համար հիմք է հանդիսանում բացառապես աշխատանքային ստաժը: «Սա ծայրահեղ և անարդարացի մոտեցում է: Սակայն կառավարության առաջարկած փոփոխությունների տարբերակն էլ մեկ այլ ծայրահեղ մոտեցում է՝ հաշվի չառնել ստաժը և հաշվի առնել միայն կենսաթոշակային հիմնադրամներին վճարած գումարները: Օրինակ՝ ԱՄՆ-ում հաշվի է առնվում թե՛ աշխատողի աշխատանքային ստաժը, թե՛ վճարած գումարների չափը: Արևմտաեվրոպական երկրներում գործում է ավելի բարդ համակարգ, որը հաշվի է առնում մի քանի գործոններ:

Գերմանիայում, օրինակ, հաշվի է առնվում երկրի տնտեսական զարգացվածության մակարդակը: Այսինքն՝ եթե տնտեսությունը արագ է աճում, 20-30 տարի հետո պետությունը զարգացվածության բոլորովին այլ մակարդակի է հասնում, ուստի նախկինում կուտակված միջոցները չեն ապահովի թոշակառուների համար նորմալ կենսամակարդակ: Այդ պատճառով էլ Գերմանիայում հաշվի է առնվում նաև տնտեսության զարգացվածության գործոնը»,- նշեց Ա.Նռանյանը՝ հավելելով. «Զարգացած երկրները, հրաժարվելով այս մոդելից, ստիպում են զարգացող երկրներին այն ներդնել, որպեսզի կուտակված կենսաթոշակային գումարները զարգացող երկրներից հոսեն դեպի իրենց երկրների ֆինանսական շուկաներ»: Այնպես որ, ինչպես միշտ, այս անգամ էլ մեր կառավարության գործողությունները, նույնիսկ այնպիսի անմեղ հարցում, ինչպիսին է մասնագետներ հրավիրելը, տարակուսանք են առաջացնում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում