Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ինչ է սպասվում աշխարհին 2017 թվականին. Financial Times-ի կանխատեսումները

Financial Times թերթի խմբագրությունը, ամփոփելով 2016 թվականը, գրում է, որ ավելի շատ ճիշտ է եղել, քան սխալ անցած տարվա կանխատեսումների կապակցությամբ: 16 կանխատեսումներից իրականացել է 9-ը կամ 10-ը՝ կախված նրանից, թե արդյոք Pokémon Go խաղը պե՞տք է համարել նշան առ այն, որ 2016թ. վիրտուալ իրականության մեկնարկ էր՝ գրում են լրագրողները: «Սակայն մենք սխալվեցինք մի շարք կարևոր հարցերում: Մեծ Բրիտանիան կողմ չքվեարկեց ԵՄ կազմում մնալուն, Հիլարի Քլինթոնը չհաղթեց ԱՄՆ նախագահական ընտրություններում»,- փաստում է թերթը և ընթերցողներին է առաջարկում կանխատեսումներ 2017 թվականի վերաբերյալ: Թերթի կանխատեսումները հիմնված են ընթերցողների հարցերի վրա:

Արդյոք Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը գործարք կկնքե՞ն Սիրիայի հարցով:

Պատասխան. «Այո, սակայն պայմանավորվածությունը փաստաթղթային չի լինի, որում գրի կառնվեն պայմանները: Քանի որ Սիրիայի կառավարությունը հետ է գրավել Հալեպը, Թրամփը ազդեցության որևէ գործիք այլևս չունի Մոսկվայի վրա: Թրամփի նպատակն է հարձակվել ԴԱԻՇ-ի վրա, և նա կանի դա: Նախագահության առաջին օրերին նա գործարք կկնքի Պուտինի հետ՝ ահաբեկչական խմբավորման վրա համատեղ հարձակում գործելու վերաբերյալ: Թրամփը կշարունակի գրառումներ կատարել Twitter-ում, իսկ Սիրիան կշարունակի հրկիզվել»:

Թրամփը պատ կկառուցի՞ Մեքսիկայի հետ սահմանին:

Պատասխան. «Այո, բայց փոքր: Նախագահ Թրամփը այնքան է աղմկել, թե կփակի սահմանը, որ պետք է ինչ-որ բան անի: Այնպես որ՝ սպասեք խորհրդանշական հավելումների Մեքսիկայի հետ սահմանի վրա»:

ԴԱԻՇ-ը կոչնչացվի՞ որպես կարևոր միջազգային ուժ:

Պատասխան. «Ոչ: Ինքնահռչակ խալիֆայությունը կփլուզվի 2017թ.: Սակայն երբ գրոհայիններին դուրս բերեն Մոսուլի և Ռաքքայի քաղաքային հենակետերից, խմբավորումը կսկսի տեղի ընդվզումները համադրել միջազգային ահաբեկչական գործողությունների հետ: Ինչպես «Ալ-Քաիդան», որին հաջողվեց վերախմբավորվել սիրիական անապատում այն բանից հետո, երբ Իրաքում գրեթե ոչնչացվել էր 2007-2009թթ.: Հինգ տարի անց խմբավորումը վերադարձավ մեր կյանք որպես ԴԱԻՇ: ԴԱԻՇ-ը կարող է հույս ունենալ, որ արտաքին ուժերը հանդես կգան որպես օգնականներ. Դամասկոսի, Բաղդադի, Բեյրութի շիայամետ ռեժիմները կհոգան այն մասին, որ սունիների օտարումը շարունակվի: Մենք դեռևս կլսենք ԴԱԻՇ-ի մասին 2018 թվականին»:

Նավթի գինը կգերազանցի՞ 50 դոլարը:

Պատասխան. «Այո: 2016 թվականին ՕՊԵԿ-ի արտադրության ռեկորդային մակարդակները և մատակարարումները ճնշում են գործադրել նավթի գների վրա: Նավթի արդյունահանման մակարդակի կրճատումը, որի շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել խոշորագույն արտադրողները, հանգեցրեց նրան, որ տարեվերջին նավթի գներն աճեցին: 2017թ. գները կախված են նրանից, թե արդյոք գործարքը կնքած երկրները կկատարե՞ն դրա պայմանները: Այս տարի սպասեք նավթի գների բարձրացման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում