Ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ստացած` Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն տեղափոխվեց «Յուվենտուս»: Այս մասին տեղեկացնում է AP-ն: 32-ամյա ֆուտբոլիստըը թուրինյան ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:
Նշենք, որ Պիրլոն վերջին 10 մրցաշրջանն անցկացրել է «Միլան»-ում, որի հետ նա երկու անգամ Իտալիայի չեմպիոն է հռչակվել. երկրի գավաթը, սուպերգավաթը, երկուական անգամ էլ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը:
Անդրեա Պիրլոն կարող էր մնալ «Միլան»-ում, սակայն ակումբը հրաժարվում էր նրա հետ մեկ տարուց ավել պայմանագիր կնքել:









































