Business Грузия-ի փոխանցմամբ, այս տարվա առաջին եռամսյակին Վրաստանի տնտեսությունը 6 տոկոսանոց աճ է արձանագրել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի նախագահ Նիկա Գիլաուրին` միաժամանակ ընդգծելով, որ դրանք նախնական տվյալներ են, իսկ վերջնական արդյունքները հայտնի կդառնան մեկ ամիս անց:
Գիլաուրին նշել է. «Նախնական տվյալներով` ՀՆԱ-ն աճել է 6 տոկոսով, ինչը տարածաշրջանի ամենաբարձր ցուցանիշն է: Դրական զարգացումներ են գրանցվել նաև միջազգային առևտրի ոլորտում:
Այս տարվա առաջին 4 ամիսներին մեր արտահանումն աճել է 40 տոկոսով: Բացի այդ, ռեալ աճել են արտահանված արտադրատեսակները և այն երկրների քանակը, ուր արտահանվել է մեր արտադրանքը»: