Thursday, 28 03 2024
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը

Չենք կարող անարդարության առաջ աչք գոցել

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է աստվածաբան վերապատվելի Պերճ Ջամբազյանը։


– Պատվելի, 21-րդ դարում եկեղեցու առաքելությունը ո՞րը պետք է լինի: Այսօր հասարակական պահանջներից կարծես ինչ-որ առումով եկեղեցին հետ է ընկել: Ինչո՞ւ:


– 21-րդ դարում ո՞ւր է եկեղեցին, ի՞նչ վիճակում է և արդյո՞ք այն իր գոյապատճառն արդարացնում է: Պետք է նշել, որ եկեղեցին ժողովրդի առօրյա կարիքներին հասնելու գլխավոր տեղ և պատասխանատվություն ունի: 21-րդ դարում, դժբախտաբար, եկեղեցին (իհարկե չեմ ընդհանրացնում բոլոր եկեղեցիները, քանի որ կան արթուն, կենդանի եկեղեցիներ) ժողովրդին, հայ համայնքին, հայ անհատին բարոյական, հոգևոր, ընկերային, ընտանեկան, մինչև իսկ ազգային հարցերում չի կարող պատասխան տալ, որովհետև եկեղեցին զբաղված է այլ հարցերով: Օրինակ` եկեղեցին այսօր շեշտը դրել է եկեղեցաշինության, եկեղեցու ծիսապաշտության վրա, իսկ երբ եկեղեցին ավանդապաշտ է դառնում (թեև ես ավանդությանը հավատում եմ և ավանդապահ եմ, բայց ավանդապաշտ չեմ), իր առաքելությունից շեղվում է և չի կարողանում ժողովրդի անմիջական կարիքներին օգնության հասնել: Հետևաբար ավանդապահ լինելն օրհնություն է: Ես սիրում եմ շարականներ, սիրում եմ մեր եկեղեցու կարգը, մթնոլորտը, հոգևոր ներկայությունը, սակայն երբ ավանդությունը դառնում է պաշտամունքի առարկա, ինքնաբերաբար, որպես եկեղեցի այն իր առաքելության մեջ սկսում է տկարանալ:


– Որպես հայ առաքելական եկեղեցու զավակ` ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց է գալիս այս ամենը, ինչո՞ւ ենք շեշտը դնում եկեղեցաշինության, ծիսապաշտությունների վրա:


– Եթե պատմությունն ուսումնասիրենք, ապա կտեսնենք, որ 3-րդ դարից մինչև 14-րդ դար` Տաթևացու ժամանակները, մենք ունեցել ենք շատ զորավոր, ողջախոհ, առողջ եկեղեցի: Մենք մեր դավանաբանությունը ոչ միայն գրավոր ենք պահել, արխիվացրել, այլ նաև մեր սրտերի մեջ ենք այն կրել: Եթե սերտենք մեր հոգևոր հայրերի դավանաբանությունը, աստվածաշնչյան մեկնությունները, ապա կտեսնենք, որ մենք ամենազորավոր եկեղեցին էինք: Սակայն14-րդ դարից սկսած բավականին դժվարին հանգրվաններ անցանք, իսկ վերջին 70 տարիների ընթացքում եկեղեցին չկարողացավ իր առաքելությունը կատարել քաղաքական, ընկերային և այլ ճնշումների պատճառով: Օրինակ` ննջեցյալ Վազգեն վեհափառը սուրբ Էջմիածնում պատարագ էր մատուցում, բայց երիտասարդները չէին կարողանում գնալ և պատարագին մասնակցել: Կիրակի օրերին վեհափառ հայրապետը գրեթե առանց երիտասարդների ներկայության էր պատարագն առաջնորդում, որովհետև այդ ռեժիմի տակ արտոնված չէր երիտասարդներին քրիստոնեական դաստիարակություն ստանալ, եկեղեցուն արտոնված չէր քարոզչությամբ զբաղվել:


– Կարելի՞ է ասել` մեր ներկայիս շատ խնդիրներ պայմանավորում եք 70 տարվա «բացով»:


– Անշուշտ, 70 տարվա ընթացքում եկեղեցին ճնշման տակ էր և չէր կարող իր առօրյա հոգևոր պարտականությունը կատարել: Հիշում եմ Լուսինե Զաքարյանին: Կիրակի օրերին գնում էր Էջմիածին պատարագին երգելու: Երբ ղեկավարությունն իմացել էր այդ մասին, անմիջապես արգելել էր` ասելով, որ եթե մեկ անգամ էլ տեսնեն Էջմիածնում, այլևս օպերայի աշխարհից Լուսինեին ազատ կարձակեն, իսկ Լուսինե Զաքարյանը պատասխանել էր, որ ինքը նախընտրում է օպերա չերգել, բայց պետք է գնա և իր հոգևոր սնունդը ստանա եկեղեցու մեջ երգելով:


– Մենք արդեն 20 տարվա անկախություն ունենք և այդպիսի խնդիրներն արդեն անցյալում են: Հիմա մենք կարո՞ղ էինք այլ կերպ կազմակերպել հասարակություն-եկեղեցի կապը: Ինչո՞ւ չի ստացվում:


– Մենք այդ 70 տարիների ընթացքում չկարողացանք հոգևոր առաջնորդներ պատրաստել: Այո, 20 տարի է` ազատություն և անկախություն ունենք, բայց պետք է նկատել, որ հոգևոր առաջնորդներ մի քանի տարվա մեջ չես կարող պատրաստել: Այն տասնյակ տարիների լուրջ ներդրումային աշխատանք է պահանջում: Հետևաբար, այդ շրջանից քսան տարի առաջ աղանդները շատ կակուղ հող գտան և մուտք գործեցին Հայաստան: Այսօր ժողովուրդը տեղյակ չէ` ի՞նչ է ողջախոհ դավանաբանությունը, ի՞նչ է նիգիական հանգանակի բովանդակությունը, ի՞նչ է նշանակում աղոթք, պաշտամունք: Այս աղանդներն էլ մուտք գործեցին և խառնաշփոթ ստեղծեցին: Մեր եկեղեցին, տեսնելով աղանդների մուտքը և չունենալով պատրաստ հոգևոր առաջնորդներ, խուճապի մատնվեց և փորձեց ագրեսիվ կեցվածք որդեգրել: Բայց խնդիրն այն է, որ չես կարող աղանդները միայն ուժով կասեցնել, այդ ամենին պետք է հոգևոր պատրաստությամբ և զորությամբ դիմակայել: Ուրախությամբ կարող եմ փաստել, որ այս քսան տարիների ընթացքում Վազգեն Առաջինը, Գարեգին Առաջինը լուրջ աշխատանքներ տարան և իրենց ուժերը ներդրեցին դաստիարակության և հոգևոր առաջնորդների պատրաստության վրա, որպեսզի այդ հոգևոր առաջնորդները կարողանան ժողովրդի օրվա կարիքներում հոգևոր անմիջական օգնություն հասցնել:


– Մեզանում այսօր եկեղեցին ավելի սերտ հարաբերությունների մեջ է պետության հետ, թեև ըստ Սահմանադրության` պետք է առանձին լինեին: Վարչապետն էլ ասում է, որ 21-րդ դարում եկեղեցին պետությունից անջատ լինելու մասին պետք է մոռանանք: Ստացվում է` ավելի շատ ոչ թե եկեղեցին ժողովրդի կարիքներին է հոգևոր անմիջական օգնություն հասցնում, այլ կառավարությա՞նը:


– Աստվածաշունչը շատ հստակ խոսում է կառավարության մասին և ուղղություն ցույց տալիս, թե այն ինչպիսին պետք է լինի: Կառավարությունը Աստծո սպասարկողն է, հետևաբար քաղաքական ղեկավարները եթե գիտակցեն, որ միայն մեկ առաքելություն ունեն, այն օրը, որ ընտրվում են և աթոռի վրա նստում, այդ աթոռն իրենց աթոռը չպետք է լինի և այդ գահը, որ ժողովուրդը իրենց տվեց հենց այդ րոպեից սկսած սրբազան պարտականություն և պատասխանատվություն է ենթադրում, որ պետք է անձդ մոռանաս և ազգին ծառայես: Հետևաբար ցավով եմ ասում, որ երբեմն այդ գահը, այդ աթոռը փորձության են մատնված վրան նստողների կողմից, որ իրենք իրենց անձը ավելի հովվելու, մշակելու ետևից են եկել սնուցանելու, քան ժողովրդի անմիջական կարիքների համար: Աստվածաշնչի մեջ եթե «կառավարություն» բառը կառավարությունը դեմոկրատական ձևով ըմբռնի, զգա, որ իր առաքելությունը սպասավոր լինելն է, այդ մտածելակերպով թրծված ղեկավարությունը ինքնաբերաբար ժողովրդին կծառայի, ժողովրդի կարիքներին կհասնի, ժողովրդի ցավերին ցավակից կլինի, նաև այդ օրվանից սկսած կապրի առաջնորդը ոչ թե միայն իր անձի համար, այլ միայն իր հայրենիքի, ժողովրդի և ազգի բարեկամության և զարգացման համար:


– Դուք տարիներ շարունակ ապրում եք ԱՄՆ-ում, մեր իրականության մեջ վերջին տարիներին փոփոխություններ են տեղի ունենում. ըստ Ձեզ` ի՞նչ փոփոխություններ են կատարվում մեզանում:


– Պետք է ասեմ, որ փոփոխություններ տեղի են ունենում ամբողջ աշխարհում: Այսօր ականատես ենք արաբական աշխարհի հեղափոխական շարժումներին: Հենց այդ կապակցությամբ վերջերս Լոս Անջելես հրավիրեցի Եգիպտոսի հեղափոխական երիտասարդներից մեկին: Ես նրան հարցրեցի` ի՞նչը մղեց հեղափոխության, վերջինս երեք պատճառ նշեց. առաջին` ժողովրդի ծայրաստիճան աղքատանալն ու նրա կողքին մի խավի հարստանալը: Այդ խավը հարստանալով` մոռացավ աղքատին և աղքատի կարիքները, և ուրեմն սկսվեց խրամատ բացվել: Երկրորդ` անարդարություն: Որևէ իշխանության և ղեկավարության առաջին գլխավոր խնդիրը ծայրաստիճան պատասխանատվություն է, արդարամտություն, արդարադատություն և արդարություն ամեն գնով, լքյալին, աղքատին, կորսվածին, որբևայրուն անաչառ և անշահախնդիր կերպով պաշտպանելը: Երրորդը` վախ, սոսկում: Եվ ուրեմն նրանք մտածեցին` մահ կամ ազատություն, պետք է մեր ձայնը բարձրաձայնենք:


Աստված չորս կառույցներ ընդունեց` ընտանիք, կրթական օջախ, եկեղեցի և կառավարություն: Աստված ստեղծեց կառավարության գաղափարը ժողովրդի բարերարության համար:


– Մեզանում էլ հարուստները և աղքատները բաժանված են խրամատների, այսինքն` եգիպտական օրինակին կդիմե՞նք, մահ կամ ազատությո՞ւն:


– Աստվածաշունչն ասում է, որ ճշմարիտ քաղաքացու պարտականությունն է թագավորին չանիծելը, մինչև իսկ անկողնուդ մեջ գիշերը վատ բան մի՛ խորհիր քո ղեկավարության մասին, այլ աղոթի՛ր նրանց համար: Առողջ քաղաքացու պարտականությունն է` աղոթել, զորավիգ կանգնել ղեկավարությանը: Բայց ազատության պահանջը կամ արդարության ձայնը ողջախոհ կեցվածքով պետք է անպայման բարձրացնենք, այսինքն` չենք կարող անարդարության առաջ աչք գոցել, բայց ատելությունը և բարկությունը եթե քով-քով բերենք, մի քիչ միացնենք, կդառնա արյունահեղություն:


– Այս օրերին ի՞նչ տրամադրություններ են, ավելի շատ ատելությո՞ւն եք նկատում, թե՞ կողք կողքի իրար հասկանալ փորձելու, երկխոսելու տրամադրություններ են:


– Այո՛, իրականության մեջ դժգոհություններ կան, և` երբեմն լռելյայն, երբեմն բարձրաձայն, սակայն չեմ իմանում` այդ դժգոհությունն իրականության մեջ ինչ ձևով արտահայտեն և որ ուղղության կարիքը կա: Մարդիկ, անշուշտ, ճնշումների տակ են, ունեն իրենց ցավերը, տնտեսական տագնապները, և երբ ցավի և ճնշման տակ ես ապրում, մարդկային ընդվզումը ինքնաբերաբար որպես հետևանք ցավին, վշտին, ճնշումին, արդեն կպոռթկա: Այդ մեկը միշտ տեսնում ենք, սակայն ինչ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ինքնազուսպ կերպով, բայց անվախ և ճշմարտությամբ մեր ցավերը և վշտերը ներկայացնել և պահանջներն էլ ներկայացնել: Քրիստոնյա աշխարհում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում շատ եմ շրջում, և զանազան բարեգործական ծառայություններ եմ մատուցում, և ուր որ գնում եմ, տեսնում եմ վիշտ, ցավ և վերքեր, բացված և գոցված վերքեր…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում