54-ամյա բրիտանուհի Քիմ Քարիլոն 20 տարով ավելի երիտասարդ է երևում, հաղորդում է Daily Mail-ը:
Քարիլոյի խոսքերով, երբ ինքը նկատել է ծերության նախանշանները, պլաստիկ վիրաբուժության չի դիմել, փոխարենը դիմել է դիետոլոգի խորհրդատվությանը:
Որակավորված մասնագետը, քննելով նրա օրգանիզմը, խորհուրդ է տվել ուտել հավ, ձուկ և բանջարեղեն:
Կինը նշել է, որ մեկ ամիս անց արդեն իր մաշկը դարձել է ավելի հարթ, որովայնի փքվածությունն իջել է:
«Պետք չէ մոռանալ նաև կոսմետիկ պրոցեդուրաների մասին: Դրա համար բավական է միայն մաշկը հարթեցնող և արևապաշտպան քսուք օգտագործել: Բացի այդ, պետք է հրաժարվել մազերի բաց գույնից՝ հօգուտ ավելի մուգ երանգների, չհրաժարվել երկար և գանգուր մազեր ունենալուց, ինչպես նաև պետք է ունենալ ձյունաճերմակ ատամներ»,- ասել է Քիմը:
Նա նշել է, որ իր տարիքի կանայք նաև պետք է մարմնամարզությամբ զբաղվեն:











































