Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 48-ամյա Հմայակ Միքայելյանը, վարելով BWD մակնիշի Լ 4808 համարանիշի ավտոմեքենան, Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Համբարձում Այվազյանի վարած «Վազ 21 154» մակնիշի Լ 0338 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BWD ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, ինչի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասները՝ shamshyan.com-ում