Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Փայտի երկու ծայրերը

Օրերս, խորհրդարանում լրագրողների հետ հարցազրույցի ընթացքում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ կոալիցիոն նոր հուշագրով Սերժ Սարգսյանին աջակցել է Ղարաբաղի հարցում նրա բանակցային դիրքը ուժեղացնելու համար: Իսկ երբ նրան հարցրել էին նախագահի ընտրության մասին, ապա Գագիկ Ծառուկյանը չէր ասել, թե սատարելու է Սարգսյանին, թեև հուշագրով նա կարծես թե ստանձնել է այդպիսի պարտավորություն կամ գնացել է այդպիսի պայմանավորվածության: Ծառուկյանն առկախել էր հարցը` դա թողնելով «հաջորդ դասին»:

Կոալիցիոն հուշագիրը ստորագրվեց փետրվարի 17-ին, երբ Սերժ Սարգսյանը պատրաստվում էր մարտի 5-ին Սոչիում տեղի ունենալիք եռակողմ հանդիպմանը: Դրանից առաջ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը բավական լարված էր ներիշխանական ասպեկտով: «Բարգավաճ Հայաստանը» որևէ կերպ չէր փորձում հնազանդվել ՀՀԿ-ին, իսկ ԲՀԿ նախագահը հայտարարում էր, որ խորհրդարանի ընտրությանը մասնակցելու են 50+1 հավաքելու սկզբունքով, այսինքն` մեծամասնություն ստանալու նպատակով: Եվ հանկարծ ԲՀԿ-ն ստորագրեց հուշագիրը, որով պարտավորվեց չպայքարել ՀՀԿ դեմ խորհրդարանի ընտրությանը, իսկ նախագահի ընտրությանն էլ սատարել Սերժ Սարգսյանին:

Եթե Գագիկ Ծառուկյանը դա ներկայացնում է որպես բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանի դիրքը հզորացնելու քայլ, ուրեմն ակնհայտ է, որ Սարգսյանը Ղարաբաղի հարցով է Գագիկ Ծառուկյանին ստիպել ստորագրել հուշագիրը, հակառակ պարագայում` երևի թե սպառնալով կամ պատերազմով, կամ Ղարաբաղի կորստի համար պատասխանատվությամբ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը չափազանց ճակատագրական երանգներով է ներկայացրել Սոչիում սպասվելիք հանդիպումը` Ծառուկյանին ասելով, որ եթե մինչ այդ Հայաստանի իշխանությունը չհանգի միասնականության, ապա Սոչիում կկայացվի Հայաստանի համար չափազանց աննպաստ որոշում:

Բնական է, որ ԲՀԿ նախագահը չէր մտնելու այդ ծանրության տակ և ստորագրելու էր հուշագիրը, առավել ևս, որ ղարաբաղյան հարցում «Բարգավաճ Հայաստանն» առանձնակի մեծ և աշխույժ հետաքրքրություն երբեք չէր դրսևորել և թերևս բավարար փորձագիտական և քաղաքական մակարդակով չէր տիրապետում գործընթացին` բուն իրադրությանը հնարավորինս լավ ծանոթ լինելու և Սերժ Սարգսյանի շանտաժին կամ շահարկմանը չենթարկվելու համար: Բայց հետագա ամիսների ընթացքում Գագիկ Ծառուկյանը, թերևս, տեսնում է, որ Ղարաբաղի հարցում կարծես թե այն վիճակը չէր, որի համար արժեր ստորագրել կոալիցիոն հուշագիրն ու զգալիորեն նվազեցնել ներքաղաքական դաշտում ինքնուրույն գործունեության սահմանները:

Ավելին` ԲՀԿ նախագահը տեսնում է, որ իրադարձությունները արտաքին տիրույթներից վերադարձան ներքին քաղաքական դաշտ, սկսեցին ծավալվել ներքին խնդիրների շուրջ, և այդ ամենի մեջ ԲՀԿ դերը ավելի ու ավելի սկսեց նվազել, կամ ավելի ցայտուն սկսեց դրսևորվել կոալիցիոն հուշագրի հետևանքով այդ դերի նվազվածությունը: Ու ամենևին զարմանալի չէ, որ ներկայումս ԲՀԿ-ն պետք է փորձի հնարավորինս ինքնուրույնանալ և Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին ցույց տալ, որ մտադիր չէ արգելափակված մնալ կոալիցիոն հուշագրի շրջանակում: Բայց Սերժ Սարգսյանի համար դեռ վաղ է ԲՀԿ-ին բաց թողնելը, ԲՀԿ-ն դեռ պետք է նրան կոալիցիոն իշխանության կառուցվածքի համար, առնվազն մինչև խորհրդարանի ընտրություն, թեկուզ ընդդիմության հետ գործընթացում հավասարակշռություն պահելու համար:

Եթե պատկերավոր ներկայացնեմ, ապա մի իրավիճակ է, երբ լարի վրայով քայլող Սերժ Սարգսյանի ձեռքի ձողի մի ծայրը Կոնգրեսն է, իսկ մյուս ծայրը` ԲՀԿ-ն, ու նրանցից մեկի բացակայությունն այդ փայտի վրա, նշանակում է հավասարակշության խախտում, ինչը Սարգսյանի համար հղի է լարից արագորեն ընկնելու հեռանկարով: Հետևաբար Սերժ Սարգսյանը պետք է քայլեր ձեռնարկի ԲՀԿ-ին պահելու համար: Դրա համար նա կամ պետք է գալիք խորհրդարանական ընտրությանը ԲՀԿ-ին տեղերի զգալի ավելացում խոստանա, կամ պետք է նորից գործընթացների մեջ ներգրավի Ղարաբաղի հարցը: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը կդիմի Ղարաբաղի «օգնությանը», որովհետև տեղեր խոստանալը հետագայում ենթադրում է նաև պատասխան տալ խոստման համար: Մինչդեռ, ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն ինքը դեռ չգիտի, թե խորհրդարանի տեղերի ինչ դասավորության է հանգելու մայիսին: Այդ հարցում, ամենայն հավանականությամբ, Հայաստանում հանրային տրամադրություններից բացի, թերևս զգալի նշանակություն կունենա նաև այն, թե ի՞նչ ազդակներ կստանա Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական ստատուս քվոյով շահագրգռված արտաքին կենտրոններից:

Այդ իսկ պատճառով, առավել «երաշխիքային» է թվում Ղարաբաղի հարցն առժամանակ մեջտեղ բերելը և Գագիկ Ծառուկյանին կրկին դրանով «սանձելը», թեև դժվար է ասել, թե արդյո՞ք Ծառուկյանն այս անգամ կհավատա այդ հնարքին: Այստեղ շատ բան կախված կլինի նրանից, թե կհավատա՞, արդյոք, հնարքին Հայ ազգային կոնգրեսը: Բանն այն է, որ առաջ քաշելով Ղարաբաղի հարցը` Սերժ Սարգսյանը որոշակիորեն կարող է իր համար մանևրի լրացուցիչ դաշտ ստեղծել նաև Կոնգրեսի հետ գործընթացում, առժամանակ թուլացնելով դինամիկան, որը նրան, ի վերջո, կամ ստիպելու է հավելյալ պահանջներ կատարել, կամ էլ մտնել փակուղի և անցնել ավանդական ուժային մարտավարության: Բայց խնդիրն այն է, որ Կոնգրեսի համար էլ ղարաբաղյան թեման կարող է իրադարձությունների որոշակի զարգացման դեպքում լինել, այսպես ասած, «գովազդային ընդմիջման» հարմար առիթ, եթե Կոնգրեսը խնդիրներ ունենա իշխանությանը լրացուցիչ պահանջներ առաջադրելու և դրանց կատարմանը հասնելու հարցում: Եթե Սերժ Սարգսյանը դիմի Ղարաբաղի հարցին, իսկ Կոնգրեսն էլ ընդունի այդ «դիմումը», ապա ԲՀԿ-ին կարծես թե այլ բան չի մնա, քան ենթարկվել այդ տրամաբանությանը, քանի որ հակառակ դեպքում կուսակցությունը հայտնվում է փաստացի արմատական ընդդիմադիր դիրքում` թեկուզ այդ հարցում: Իսկ ԲՀԿ-ն կարծես թե բազմիցս է ցույց տվել, որ արմատական ընդդիմադիր դիրքում հայտնվելու ցանկություն և գուցե նաև կարողություն այդքան էլ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում