Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հոկտեմբերի 6-ին հայտարարել էր վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի` 18.05.2010թ. N 393-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգի» 7-րդ և 8-րդ կետերի պահանջներին համապատասխան:
Մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 8 կազմակերպություն, որոնցից հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների ընտրության նպատակով ստեղծված հանձնաժողովն ընտրել է հետևյալ կազմակերպություններին`
1. «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ
2. Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
3. Գավառի պետական համալսարան
4. «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա
5. «Կրթության առանց սահմանի» ՀԿ