YouTube-ում նախօրեին հայտնված այս տեսանյութը վերնագրված է «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին»։ Տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես են ջրցան մեքենայի կողքին խմբված իրավապահների միջից ինչ-որ անձինք կրակոցներ արձակում ոչ թե օդ, այլ հորիզոնական ուղղությամբ: