Microsoft-ը թողարկել է սարքերի Sculpt Ergonomic Desktop հավաքածուն, որը ներառում է մնիկ, երկու մասի բաժանված ստեղնաշար և առանձին թվային բլոկ: Դրանք թույլ կտան օգտատերերին ձեռքերը ճիշտ դիրքում պահել և խնայել հոդերը:
Microsoft-ը նշում է, որ սարքերը մշակել է բժիշկների հետ սերտ համագործակցությամբ: Այս մասին հայտնում է Ars Technica-ն:
Մկնիկը սովորականից բարձր է, ունի անհամաչափ ձև: Microsoft-ում նշում են, որ այն թույլ կտա կանխել հոդային հիվանդությունների զարգացումը: Սարքի վրա տեղակայված է Start կոճակը:









































