Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Պուտինը և Էրդողանը շատ ռիսկային խաղ են վարում. Sueddeutsche Zeitung

Թուրքիայում ռուս դեսպանի սպանությունը չի դառնա կարևոր քաղաքական գործոն, սակայն Պուտինի և Էրդողանի խաղաղասիրությունը խաբուսիկ է՝ գրում է Sueddeutsche Zeitung գերմանական թերթի սյունակագիր Շտեֆան Կորնելիուսը։

Եթե Անդրեյ Կարլովին սպանած անձը այդ հանցագործությունը կատարեր թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական ինքնաթիռի կործանումից անիջապես հետո, հետևանքները անկանխատեսելի կլինեին։ «Չնայած մեր ժամանակներում դեսպանի սպանությունը հավասարազոր չէ պետության վրա հարձակմանը, սակայն այն կարող է լուրջ հակամարտություն առաջացնել»,- կարծում է հեղինակը։

Այս տարի ռուս-թուրքական հարաբերությունները տպավորիչ կերպով փոխվել են։ Սակայն «Կարլովի սպանությունից հետո Ռուսաստանին և Թուրքիային կապում է ոչ թե ողջամտությունը, այլ սեփական շահերը»։

Թուրքիան հետաքրքրված է Սիրիայի տարածքում քրդական ազդեցության նվազեցմամբ։ Նրա տեսանկյունից՝ եթե չի հաջողվում տապալել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը, ապա գոնե անհրաժեշտ է կանխել քրդերի առաջխաղացումը։ Այս հարցում Թուրքիային կարող է օգնել Ռուսաստանը։

Պուտինի շահն իր հերթին այն է, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմն ընթանա իր և Ասադի պայմաններով, ինչի համար Թուրքիան անհրաժեշտ է ոչ թե որպես հակառակորդ, այլ որպես կայունացնող գործոն սահմանի վրա։ Անկարայում Կարլովի սպանությունը խոչընդոտում է այս փոխզիջմանը, այդ պատճառով «այն չպետք է դառնա քաղաքական կարևոր գործոն, առավել ևս՝ չի դառնա ռազմական առճակատման պատճառ»՝ գրում է Կորնելիուսը։

Միևնույն ժամանակ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ չափով վտանգավոր է ստեղծված իրավիճակը։ Եթե մի քանի օր առաջ Հալեպը չանցներ սիրիական կառավարական զորքերի վերահսկողության տակ, Ռուսաստանը դժվար թե փոխհամաձայնության գար Իրանի և Թուրքիայի հետ՝ «սիրիական կարկանդակը» կիսելու հարցում, և դեսպանի սպանությունը կներկայացվեր այլ լույսի ներքո։

Այսպիսով՝ Ռուսաստանը և Թուրքիան տարածաշրջանում խաղում են շատ մեծ ռիսկով։ Քանի որ Հալեպի գրավումը չի նշանակում պատերազմի ավարտ, քրդերը չեն ցանկանում հրաժարվել իրենց ինքնավարության հավակնությունից, իսկ Իրանը շարունակում է մնալ անկանխատեսելի դաշնակից, Պուտինի և Էրդողանի խաղաղասիրությունը խաբուսիկ է՝ եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում