Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Եթե Նարեկը ճարտարապետ, ուրեմն «Չոռնին» քաղաքապետ

Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում Նարեկ Սարգսյանի նշանակումը բավական մեծ աղմուկ է առաջացրել հասարակության ակտիվ շրջանում, հատկապես սոցիալական ցանցերում: Նարեկ Սարգսյանն այն ճարտարապետն է, որի պաշտոնավարման մոտ հինգ տարիների ընթացքում Երևանը բետոնապատվեց Գինեսի ռեկորդների գրքում ներկայացված լինելու արագությամբ և ծավալով:

Ինչ խոսք, նրա պաշտոնավարումից հետո էլ Երևանն առանձնապես աչքի չի ընկել կանաչապատ տարածքների հանդեպ քաղաքային իշխանության ուշադրությամբ, բայց Սարգսյանի վերադարձը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոն, վկայում է «բետոնե դարի» վերադարձի մասին, կամ «բետոնե դար» մեր վերադարձի մասին: Ընդ որում, խոսքն այստեղ չի սահմանափակվում միայն Երևանի քաղաքաշինական խնդիրների և շրջակա միջավայրի պահպանության համադրության շրջանակներում: Խոսքն ընդհանրապես դուրս է նաև Երևանի շրջանակից:

Խոսքն այստեղ հասարակական-քաղաքական շրջանակի մեջ է, և իշխանությունն այս նոր նշանակումով պարզապես ցույց է տալիս, որ իրականում, իրական կառավարման ռեժիմում, քարոզչական հոլովակներից և հնարքներից դուրս, ինքը թքած ունի հասարակական կարծիքի վրա, որ քաղաքի կառավարման գործում հասարակության կարծիքը իրենց համար որևէ նշանակություն չունի և գերական կորպորատիվ իշխանական շահերն են: Կասկած չկա, որ այն, ինչ իր պաշտոնավարման տարիներին արել է Երևանի հետ Նարեկ Սարգսյանը, միայն նրա պատասխանատվության ներքո չէ: Ի վերջո որևէ մեկը չի առարկի, որ նա ընդամենը կատարել է ավելի վերևից, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահի նստավայրից եկած ցուցումները, այսինքն արել է այն, ինչ կարգադրել է Ռոբերտ Քոչարյանը: Բայց Նարեկ Սարգսյանը երբևէ չի էլ փորձել ընդդիմանալ այդ ամենին, ընդդիմանալ Երևանի դեմքի և նույնիսկ ոգու աղավաղմանը: Մինչդեռ, այն ոլորտը, որում աշխատում է Նարեկ Սարգսյանը, ստեղծագործական, մտավոր ոլորտ է, և եթե այդ ոլորտի մարդն է աչքի ընկնում սովորական չինովնիկական կոմֆորմիզմով, ապա դա այլ ոլորտների պաշտոնյաների համեմատ կրկնակի դատապարտելի և քննադատելի, ու կրկնակի վտանգավոր երևույթ է: Հետևաբար, այդ կարգի պաշտոնյային վերադարձնել Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնին, նշանակում է հստակ մեսիջ հղել հասարակությանը, որ Երևանը երևանցիներին չի վերադարձվի երբեք: Նոր քաղաքապետ, թեև արդեն համեմատաբար նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանը կարող է անել հազար գործ, հազար կարգին որոշում կայացնել, հազար լավ նախաձեռնություններով հանդես գալ, սակայն ցանկացած կառավարման ընթացքում լինում են հիմնաքարային որոշումներ, որոնք ի զորու են սևացնելու ամենափայլուն աշխատանքն ու ծրագիրն անգամ, ու թող չափազանցություն չթվա, սակայն Նարեկ Սարգսյանին Երևանի գլխավոր ճարտարապետ վերանշանակելը հենց այդ գործերից է:

Այնպես որ իսկապես ժամանակն է նախընտրական դիմակները հանել, առավել ևս, որ դրանք պատռվում են հերթով, ու Կարեն Կարապետյանին վերանշանակել Հայռուսգազարդում, իսկ Գագիկ Բեգլարյանին էլ Երևանի քաղաքապետարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում