Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը պլանավորել է հունիսի առաջին կեսին այցելել Ադրբեջան: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ին կից Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար Խազար Իբրահիմը:
Նշվում է, որ դա կլինի Ափաթուրայի առաջին ադրբեջանական այցը:
Հիշեցնենք, որ Ջեյմս Ափաթուրայը Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Ռոբերտ Սիմոնսին փոխարինել է անցած տարվա դեկտեմբերին:











































