Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԽՍՀՄ-ը փլուզվեց, և աշխարհը թմբիրի մեջ հայտնվեց. Գարի Կասպարով

1991թ. ԽՍՀՄ-ը փլուզվեց, չնայած դրան՝ 2016թ. շարունակում են գոյություն ունենալ բռնապետական ավտորիտար ռեժիմներ, որոնք ծաղկում են ապրում։ Տարբերությունն այն է (տխրությամբ եմ ասում այդ մասին), որ ազատ աշխարհի քաղաքացիներին այսօր քիչ են անհանգստացնում բռնապետությունները և այդ ռեժիմների ներքո ապրող 2,7 միլիարդ մարդիկ՝ գրում է շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ակտիվիստ Գարի Կապարովը The Wall Street Journal-ում։

Այսօր շատ ամերիկացիների համար միամիտ են թվում Ջոն Քենեդիի հետևյալ խոսքերը. «Ազատությունն անբաժանելի է, և երբ մի մարդ հպատակ է, բոլորն են անազատ»։ Այն, որ ԱՄՆ կառավարությունը տասնյակ տարիներ արտաքին քաղաքականությունը հիմնում էր նման բարձր արժեքների վրա, այնքան հեռու է թվում, որքան աշխարհն առանց iPhone-ների՝ գրում է Կասպարովը։

Հեղինակի կարծիքով՝ այժմ գործնականում ստուգվում է Ռեյգանի նախազգուշացումը. «Միշտ վտանգ կա, որ ոչ ուշ, քան հաջորդ սերնդի օրոք ազատությունը կմահանա»։

Կասպարովի խոսքով՝ Բեռլինի պատի անկումից և ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ը ձեռք բերեց գլոբալ հզորություն ավելի, քան երբևէ։ Սակայն դրանից օգտվելու և գլոբալ մեխանիզմներ կառուցելու փոխարեն, որոնք կպաշտպանեին և կտարածեին ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները (ինչպես արեց Թրումենը Ստալինին զսպելու համար), ազատ աշխարհն իրեն այնպես պահեց, կարծես թե ճակատամարտը մեկընդմիշտ հաղթել է։

Ավելի վատն այն է, որ մենք Ռուսաստանում և այլ պետություններում, որոնք նոր անկախություն էին ձեռք բերել, նույն սխալը գործեցինք։ Մենք այնքան էինք ձգտում դեպի պայծառ ապագա, որ չհասկացանք մեր գորշ անցյալը՝ գրում է Կասպարովը՝ պարզաբանելով, որ չստեղծվեց «ճիշտը պարզելու հանձնաժողով», լյուստրացիա տեղի չունեցավ, ոչ մեկը պատասխանատվություն չկրեց բռնաճնշումների համար։ Ընտրություններն արմատախիլ չարեցին ուժայինների իշխանությունը, չինովնիկների խորհրդային կաստան պահպանեց իր հզորությունը։

Ռուսաստանում բարեփոխումներն աստիճանական եղան, իշխանության լծակը ստանձնած մարդիկ հեշտությամբ շահագործեցին այն։ Ռուսական տնտեսությունը վերածվեց ոչ թե ազատ շուկայի, այլ խարդախ աճուրդի։ Հոդվածագիրը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը իշխանության գալուց հետո մեծ խոչընդոտներ չհայտնաբերեց՝ ԿԳԲ-ի ոճով Ռուսաստանը վերակազմավորելու համար։ «Յուրաքանչյուր քայլ, որ անում էր Պուտինը առանց իր համար հետևանքների, խրախուսում էր նրան անել ևս մեկը»,- ասվում է հոդվածում։

Եվրոպան և ԱՄՆ-ը չստանձնեցին առաջնորդի դերը, որը պահանջվում էր այդ պատմական պահին։ Ռուսաստանը գրեթե առանց վեճերի հռչակվեց ԽՍՀՄ-ի ժառանգորդ, իսկ 1997թ. նույնսիկ ստացավ ցանկալի տեղը G7-ում։ Պուտինը սկզբում օգտվեց այդ նվերից, որպեսզի ապացուցի ժողովրդավարի իր համբավը, իսկ ավելի ուշ՝ ազատ աշխարհի առաջնորդների երեսպաշտությունը բացահայտելու համար, որոնք շարունակեցին ընդառաջել Պուտինին, երբ նա խարխլում էր ռուսական ժողովրդավարությունը։

Նույնիսկ այսօր արևմտյան որոշ գործիչներ գովաբանում են Պուտինին՝ նրան անվանելով «ուժեղ առաջնորդ»։

Հեղինակի կարծիքով՝ աջ բռնապետությունները (Թայվան, ՀԱՀ, Պորտուգալիա, Չիլի) հեշտությամբ անցում կատարեցին կենսունակ ժողովրդավարության և ազատ շուկայի։ Իսկ ձախ ռեժիմների համար ավելի բարդ է, կարծես թե սոցիալիզմն աուտոիմուն վիրուս է, որը խափանում է դեմագոգներից և բռնապետներից պաշտպանվելու հասարակության ունակությունը։ Կասպարովի կարծիքով՝ պատճառն այն է, որ սոցիալիստական ռեժիմները վստահեցնում են, որ անձնական ազատությունը որևէ բան չի նշանակում։

Կասպարովը հոդվածում հակադրում է 20-րդ դարի 80-ական թվականները և մեր ժամանակները։ Սառը պատերազմի ժամանակների թշնամությունն առաջացրել է մի շարք առեղծվածներ, սակայն եղել են մարդիկ, որոնք անկեղծորեն մտահոգվել են «երկաթե վարագույրի» հետևում ապրող միլիոնավոր մարդկանց ճակատագրով։ Մեր ժամանակներում բռնապետությունը չի դիտարկվում որպես առանձին խնդիր, սակայն իրականում գերիշխող ճգնաժամ է, ինչն առաջ է բերում այլ ճգնաժամեր, այդ թվում՝ պատերազմ, ահաբեկչություն։ Սառը պատերազմի ճարտարապետները հասկանում էին, որ ամուր աշխարհ չի լինի, եթե ԽՍՀՄ-ին չզսպեն։ Այս դասը, սակայն, մոռացվել է։

Ղրիմը բռնակցվել է, Ուկրաինան ներխուժման է ենթարկվել, ԴԱԻՇ-ը միավորվում է, Հալեպը դատարկված է, և մեզանից ոչ մեկը չի կարող ասել, որ չենք իմացել այդ մասին։ Մենք կարող ենք խոստովանել, որ դա մեզ չի հուզել։

Գլոբալիզացիան ազատ աշխարհի թշնամիներին հնարավորություն ընձեռեց տարածել իրենց ազդեցությունն այնպես, ինչպես խորհրդային ղեկավարությունը պատկերացնել չէր կարող, սակայն Արևմուտքը կորցրել է իրեն և իր արժեքները պաշտպանելու ցանկությունը՝ եզրափակում է Կասպարովը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում