Իրանի նախագահ Հասան Ռուհանին կայցելի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան՝ փոխանցում է ISNA գործակալությունը։
Իրանի նախագահի առաջին այցը կկայանա դեկտեմբերի 21-ին, Հայաստան՝ ասել է Իրանի նախագահական վարչակազմի մամլո քարտուղար Փարվիզ Իսմայիլին։
Մեկօրյա այցի ընթացքում Հասան Ռուհանին կհանդիպի ՀՀ նախագահի հետ և կքննարկի երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Նաև երկու երկրների գործարարները կմասնակցեն առևտրային կապերի քննարկմանը։
Հաջորդ կանգառը կլինի Ղազախստանի մայրաքաղաք Աստանան, որտեղ Ռուհանին կհանդիպի երկրի նախագահի հետ և նրա հետ մամլո ասուլիսով հանդես կգա։
Մեկօրյա այցի ընթացքում երկու երկրների նախագահները ծրագրում են մի քանի փաստաթուղթ ստորագրել երկկողմ հարաբերությունների ընդլայնման վերաբերյալ։
Այնուհետև՝ դեկտեմբերի 22-ին, Իրանի նախագահը կուղևորվի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ։