Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղի 23 տան դիմաց բախվել են Mitsubishi մակնիշի Լ 57 24 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 52 ԼV 888 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդը՝ 39-ամյա Արամ Խառատյանը, տեղում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում